Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է Սամվել Կարապետյանի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման հանդիսավոր միջոցառմանը:

Նախագահ Սահակյանը կարևորել է տարիներ շարունակ իրականացվող այս նախաձեռնությունը՝ երիտասարդ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման և բազմազավակության խթանման տեսանկյուններից, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Սամվել Կարապետյանին նախաձեռնության իրականացման և Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու համար: