Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կրկին Հայաստանում է, նա այցելել է Գյումրի:

Livejournal-ի իր բլոգում նա ծավալուն անդրադարձ է կատարել երկրաշարժին, դրա հետևանքներին և քաղաքի այսօրվա կյանքին:

«Հազարավոր գյումրեցիների համար երկրաշարժը չի ավարտվել, այն դեռ շարունակում է սպանել նրանց նյութապես ու հոգեբանորեն անգամ տասնամյակներ անց»:

Նա նաև լուսանկարվել է Գյումրիի հայտնի շատրվանի կողքին, որը կանգուն է մնացել, մինչդեռ դրա կողքի բոլոր շինությունները հավասարվել են հողին:

«Իսկ շատրվանն այլևս չի գործի»,- գրում է Լապշինը: