«Սոցստրոյ» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Սարաջյանին Մոսկվայի շրջանի Կրասնոգորսկ շրջանի բնակարաններից մեկում սպանված են գտել։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, 34-ամյա գործարարի դին գտել են երկուշաբթի երեկոյան։ Մահը վրա է հասել դանակի բազմաթիվ հարվածների հետևանքով։

Դեպքի վայրից իրավապահ մարմիններն առգրավվել են 5 խոհանոցային դանակ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։