ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրադարնում հայտարարել է, որ պետական բյուջե հավելյալ եկամուտների շնորհիվ սեպտեմբերի 1-ից 10%-ով կբարձրանա հանրակրթական դպրոցների 38,000 ուսուցչի աշխատավարձը:

Փաշինյանը նշել է նաև, որ 303 կմ ավտոճանապարհներ կհիմնանորոգվեն ու կնորոգվեն, «ինչն աննախադեպ է»:

«Այս ցուցանիշի մեջ չի մտնում Հյուսիս-հարավ ծրագրով կառուցվող ճանապարհները», - ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, լրացուցիչ եկամուտները ստվերի դեմ վարած քաղաքականության արդյունքն է:

«Այս գործընթացում ռեպրեսիվ մեթոդներ չեն կիրառվում, այլ վերլուծության, երկխոսության մեթոդով է արվում: Մյուս գործոնը քաղաքացիների ու կառավարության գործակցությունն է: ՀՀ քաղաքացիները արձագանքում են կառավարության կոչերին ու մասնակցում են ստվերային տնտեսության դեմ պայքարին՝ որևէ գնում անելիս ՀԴՄ կտրոն պահանջելով», - ասել է վարչապետը: