Հայկական բնապահպանական ճակատն ահազանգում է․

«Սա Ազատ գետի կիրճի պատկերներն են մեկ տարվա տարբերությամբ։ Գառնի և Գողթ գյուղերի սահմանագծին, հենց գետի հունի մեջ արված են հողային աշխատանքներ և կառուցված են ավազաններ՝ հավանաբար ձկնաբուծարանի համար։

Ահազանգը ստացել ենք Գառնի գյուղի սփյուռքահայ բնակիչ, դոկտոր Vicken Garabedian-ից։ Նրա սեփական տան բակի տարածքից է երևում այս պատկերը և նա անթույլատրելի է համարում սա, քանի որ ամբողջովին փոխվել է գեղեցիկ լանդշաֆտը, տեսարանն ու գետի հունը։

Ահազանգը փոխանցել ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ խնդրելով պարզել և տեղեկացնել հետևյալի մասին․

1․ Արդյո՞ք կա թույլտվություն այդ աշխատանքների իրականացման համար և ջրօգտագործման թույլտվություն։ Եթե կա, ապա տրամադրեք դրանց պատճենները։
2․ Ու՞մ է պատկանում այդ տարածքը, և արդյո՞ք օրենքով թույլատրելի է գետի հունում և հեղեղատում այսպիսի աշխատանքներ անել և ձևափոխել այն»։