Մայիսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված հուշ-երեկո։

Համերգին մասնակցություն կունենան ֆրանսիացի երգիչ-երգչուհիներ՝ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին:

Հրավիրված կլինեն նաև այլ հյուրեր։ Համերգի կազմակերպիչները խոստանում են անակնկալներ:

Տոմսերի արժեքները, ըստ tomsarkgh.am-ի՝ 5000 դրամից 50 000 դրամ են։