Եգիպտոսում տեղի է ունեցել Արաբական աշխարհի վարսահարդարների մրցույթ, որի շրջանակներում լիբանանահայ վարսահարդար Հովսեփ Թլսմյանը արժանացել է տղամարդու լավագույն վարսահարդարի մրցանակին:

«Արարատ» թերթը գրում է, որ այս մրցումը կազմակերպվում է չորս տարին մեկ:

Հովսեփ Թլսմյանը, որը մասնակիցների մեջ միակ հայ վարսահարդարն էր, լիբանանյան դրոշի հետ միասին բարձրացրել է նաև հայկական Եռագույնը: