Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Լյաշկոն հայտարարել է, որ մտադիր է հանրաքվե անցկացնել՝ պատգամավորների և պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի համար մահապատժի վերականգնման համար: Այս մասին հաղորդում է NewsOne-ը:

Նրա կարծիքով, անհրաժեշտ է կոռումպացված պաշտոնյաներին ուղիղ եթերում գնդակահարել։

«Կրակեք և ցուցադրեք NewsOne-ով առավոտից մինչև երեկո, տասն անգամ, որ մյուսները տեսնեն», - ասել է Լյաշկոն:

Ըստ Լյաշկոյի, հանրաքվեի մյուս հարցն էլ լինելու է Ռադայի պատգամավորների թվի կրճատումը մինչև 250-ի: