ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երկարատև աշխատանքից հետո, մասնագիտական և լայն հանրության քննարկմանն ենք ներկայացնում դեղերի դեղատոմսով դուրս գրման վերամշակված կարգը, որի մեջ հաշվի են առնվել բարձրացված հարցերը։ Նախագծի ներկայիս տեսքին հանգել ենք նաև նախարարության խորհրդատուների հետ արտագնա ժողովի ընթացքում լսած մասնագիտական կարծիքները ի մի բերելու արդյունքում։

Այսուհետ ևս պատրաստ ենք լսել մասնագիտական կարծիքներ և հաշվի առնել դրանք»։

Դեղերի դեղատոմսով դուրս գրման վերամշակված կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ www.e-draft.am