Քարվաճառում բնակվող քաղաքագետ, ծնունդով թիֆլիսեցի Ալեքասանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վիտալի Բալասանեանի պաշտոնավարումն ուղիղ և անմիջական սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգութեանը։ Արցախը Հայաստան և Հայաստանի Հանրապետութեան անտրոհելի մաս չհամարող ՀՀ քաղաքացիներ չեն կարող զբաղեցնել որևէ պետական պաշտոն․․․

«Երկրորդ հայկական պետութեան» կատարելապես ապարդյուն և սոսկալի ներքին հետևանքներով հղի հակասահմանադրական հանցախաղը, որի նոր թատերաշրջանի բացմանն այնքան մեծ պատրաստակամութեամբ է լծվել ՀՀ նոր իշխանությունը, բոլորիս սպառնում է Արցախի «մակեդոնացման» սցենարով։ Արցախը դարձել է նախկին ապապետական վարչակարգի և արտաքին հայտնի տերութեան սադրիչ հակահայաստանեան գործողությունների դաշտ․․․ Շատ վտանգավոր վիճակ է․․․ Հուսանք՝ վարչապետը շատ ուշ չանդրադառնայ, թե որչա՜փ մեծ գին է վճարելու լևոնադիր արցախեան հայեցակարգը պահպանելու և այն ապակենսունակաբար առաջ տանելու ՍԽԱԼԻ համար։

Վիտալի Բալասանեանի քաղաքական ադեկուատութեան զրոյական մակարդակը, անգամներ դրսևորած քաղաքական անսկզբունքայնությունը, անպատասխանատվությունը և մարդկային կերպարի շարունակական զգետնումը դարձեալ վկայում են, որ նախկինում բարձր պետական պաշտոններ զբաղեցրած առաջին արցախեան պատերազմի առանց մեկ իսկ բացառութեան բոլոր «գեներալների» և «հերոսների» պաշտոնավարման ժամանակն ընդմիշտ սպառուել է․․․ Թող հերթով՝ շարքով անցնեն հանգստի և երազեն խուսափել արդար դատական պատժից»: