Արխիվ - 01 Ապրիլ 2019

Թուրքիան Հայաստանում տեսչական ստուգումներ կանցկացնի

Թուրքիան Հայաստանում տեսչական ստուգումներ կանցկացնի

2011թ-ի Վիեննայի Փաստաթղթի շրջանակում ապրիլի 1-ից 4-ը Թուրքիայի բազմազգ տեսչական խումբը Հայաստանի տարածքում կիրականացնի «Նշված շրջանի» տեսչություն: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Վիեննայի 2011թ-ի փաստաթուղթը թույլ է տալիս անդամ երկրներին միմյանց տարածքում տեսչական…

5.905 մլն դրամի յուրացման դեպք է բացահայտվել թեթև արդյունաբերության քոլեջում

5.905 մլն դրամի յուրացման դեպք է բացահայտվել թեթև արդյունաբերության քոլեջում

«Երևանի պետական թեթև արդյունաբերության քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2014-2019 թթ-ին որպես հավաքարարներ է հրամանագրել երկու քաղաքացու, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ՀՀ ոստիկանության փոխանցմամբ, նրանց անվամբ…

Արագածավանի համայնքապետը մանկապարտեզը վարձակալության է տվել ընկերոջը, նա էլ` ուղղադավան եկեղեցուն

Արագածավանի համայնքապետը մանկապարտեզը վարձակալության է տվել ընկերոջը, նա էլ` ուղղադավան եկեղեցուն

Արագածավան գյուղը Խորհրդային Միությունից երեք մանկապարտեզ է ժառանգել: Նախկին հանքարդյունաբերական ավանը հագեցած է եղել շինություններով, որոնք ետխորհրդային շրջանում համայնքապետարանին փոխանցվելուց հետո երկար տարիներ անգործության են մատնվել: Բացառություն է թիվ 1 մանկապարտեզ-նախակրթարանը, որը գործել է մինչև…

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Ռուզաննա Բարսեղյանին

Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Ռուզաննա Բարսեղյանին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործը Վերաքննիչ դատարանում մակագրվել է դատավոր Ռուզաննա Բարսեղյանին: Այս մասին հայտնել են Վերաքննիչ դատարանից: Գրում է «Հետք»-ը։ Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ…

Փորձի փոխանակման նպատակով Երևան կժամանեն Բեռլինի կինոակադեմիայի ուսանողները

Փորձի փոխանակման նպատակով Երևան կժամանեն Բեռլինի կինոակադեմիայի ուսանողները

Ապրիլի 4-6 Երևան են ժամանելու Բեռլինի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի ուսանողները՝ ակադեմիայի պրոֆեսոր, կինոռեժիսոր Եվա Շտոցի ուղեկցությամբ։ Հյուրընկալող կողմը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանն է։ Այցի նպատակը Սլավոնական համալսարանի կինոֆակուլտետի ուսանողների հետ փորձի փոխանակման իրականացումն…

Վրաստանում արգելել են պլաստիկ տոպրակների արտադրությունը և վաճառքը

Վրաստանում արգելել են պլաստիկ տոպրակների արտադրությունը և վաճառքը

Ապրիլի 1-ից Վրաստանում արգելված է ցանկացած հաստության պլաստիկ տոպրակների արտադրությունը, ներկրումը և վաճառքը: Կանոնների խախտման համար ձեռնարկատերը կտուգանվի 500 լարիով, իսկ ապրանքը կառգրավվի: Տոպրակների արտադրողներին կվերահսկի բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարութան շրջակա միջավայրի պահպանության…

«Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել Ռոբերտ Քոչարյանի սխալի հետևանքները». Լրագրող Ոսկան Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել Ռոբերտ Քոչարյանի սխալի հետևանքները». Լրագրող Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի հիմնախնդրով բանակցություններն ավարտվում են՝ դեռ չսկսված։ Կապ չունի, թե քանի ժամ է տևել Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել Ռոբերտ Քոչարյանի սխալի հետևանքները, երբ նա Հայաստանից զատ ներկայացնում էր նաև Արցախը։ Իլհամ…

Թեհմինա Վարդանյանն առաջարկում է անվանափոխել Կենտրոնի փողոցներից երկուսը

Թեհմինա Վարդանյանն առաջարկում է անվանափոխել Կենտրոնի փողոցներից երկուսը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր շրջանառության մեջ դրեցի 3 նախագիծ, որոնցով առաջարկում եմ անվանափոխել Կենտրոն վարչական շրջանի երկու փողոցների՝ Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի անունները:…

Հայ ըմբիշներն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Բաթումիում

Հայ ըմբիշներն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Բաթումիում

Մարտի 27-ից 30-ը Բաթումիում կայացած միջազգային մրցաշարից հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալ։ Արծաթե մեդալ է նվաճել 77 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը, բրոնզե մեդալակիր է դարձել 63 կգ քաշային Ռուբեն Հակոբյանը։ Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի…

Արա Շիրինյանն ընտրվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

Արա Շիրինյանն ընտրվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

Ապրիլի 1-ին ավարտվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մրցույթը․ այդ պաշտոնում է ընտրվել ռեժիսոր Արա Շիրինյանը։ Նա ստացել է 3, Ա1+ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը՝ 1, իսկ ՀՌՀ խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ 1 ձայն: Հիշեցնենք, որ մինչև այս Հանրային հեռուստառադիոընկերության…

Կոնյակի գործարանն այս տարի խաղողը 10 դրամով ավելի թանկ կմթերի

Կոնյակի գործարանն այս տարի խաղողը 10 դրամով ավելի թանկ կմթերի

Երևանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ 2019 թվականին խաղողը 10 դրամով ավելի թանկ կմթերի, քան 2018 թվականին էր։ Նախորդ տարում խաղողի մթերման գինը կազմել է 140 դրամ․ այսպիսով՝ խաղողն ընթացիկ տարում կմթերվի 150 դրամով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ գործարանը պատրաստվում…

Արամ Ա-ն Սիրիայում այցելել է հայ ականազերծողներին

Արամ Ա-ն Սիրիայում այցելել է հայ ականազերծողներին

Ապրիլի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Սիրիայում ծառայություն իրականացնող Հայաստանի մարդասիրական խմբին, որի կազմում ականազերծողներ են, բժիշկներ, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող հայ մասնագետներ: Այդ մասին հայտնում է Cilicia TV-ի ֆեյսբուքյան էջը: Արամ Ա կաթողիկոսը Հալեպ էր…

Ապրիլի 2-ին ջերմաստիճանը 5-7 աստիճանով կտաքանա

Ապրիլի 2-ին ջերմաստիճանը 5-7 աստիճանով կտաքանա

Առաջիկա 5 օրերի ընթացքում ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում պահպանվելու է, սակայն այն տարբերությամբ, որ այն կունենա ակտիվացման և թուլացման փուլեր։ Այդ մասին իր իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նա հավելել է, որ ցիկլոնն ակտիվ…

Արսեն Թորոսյան․ «Մեր աջակցությունն ենք հայտնում իրավապահ մարմիններին` կոռուպցիայի դեմ պայքարում»

Արսեն Թորոսյան․ «Մեր աջակցությունն ենք հայտնում իրավապահ մարմիններին` կոռուպցիայի դեմ պայքարում»

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱԱԾ հայտարարության կապակցությամբ. Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը, ուզում եմ հայտնել, որ վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ:…

Էդմոն Մարուքյան. «Մշակույթի նախարարությունում քաոս է»

Էդմոն Մարուքյան. «Մշակույթի նախարարությունում քաոս է»

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանին Օպերայի տնօրենի պաշտոնից ազատելուն, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ մշակույթի ոլորտում այս խայտառակ իրավիճակը նրանից է, որ չկա տեսլական, թե ինչ պետք է անել այդ ոլորտում: «Մի նայեք, որ ուղղակի Օրբելյանին…

Օպերան ժամանակավորապես փոխտնoրենն է ղեկավարելու

Օպերան ժամանակավորապես փոխտնoրենն է ղեկավարելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը երաշխավորել է, որ այս պահին թատրոնի տնօրենի պարտականությունները «դրսից» որևէ մեկի վրա չեն դրվի ու դրանք ժամանակավորապես կկատարի թատրոնի փոխտնօրենը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո…

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը կալանավորվել է

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը կալանավորվել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ…

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։ Կառավարության ներկայացրած ուղերձում ասված է. «Հայաստանի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:…

«Պետք չէ ակնկալել, որ մեկ հանդիպումից հետո դարակազմիկ առաջընթաց կլինի». Ռուբեն Ռուբինյան

«Պետք չէ ակնկալել, որ մեկ հանդիպումից հետո դարակազմիկ առաջընթաց կլինի». Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, պատասխանել է․ «Պետք է հաշվի առնել, որ տարիներ շարունակ եղել են տարբեր մեկնաբանություններ և տրամաբանական չէ ակնկալել, որ մեկ հանդիպման ընթացքում այդ մեկնաբանությունները հստակեցվելու են: Սա շարունակական գործընթաց…

Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 1-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը ժամը 13:00-18:00 ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ…

Վթարային ջրանջատումներ կլինեն ապրիլի 1-2՝ Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում

Վթարային ջրանջատումներ կլինեն ապրիլի 1-2՝ Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 1-ին ժամը 12:00-ից մինչև ապրիլի 2-ը ժամը 24.00 կդադարեցվի Երևան քաղաքի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ • Արաբկիր վարչական շրջան՝ Ադոնց, Շիրվանզադե, Ն.Տիգրանյան,…

IBM-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ

IBM-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ

IBM ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ, ուստի պատրաստ է դիտարկել համատեղ ծրագրերի հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում IBM ընկերության տնօրեն Իրիս Ջեբան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները…

Նիկոլ Փաշինյան․ «Արցախի մասնակցությունը բանակցություններին քննարկվել է, հայտարարի չենք եկել, էլի ենք քննարկելու» (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան․ «Արցախի մասնակցությունը բանակցություններին քննարկվել է, հայտարարի չենք եկել, էլի ենք քննարկելու» (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպմանը: Նա ասել է, որ բանակցություններին Արցախի մասնակցության հարցը քննարկվել է, բայց դրա շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել: «Վիեննայում արդյո՞ք քննարկվել է Լեռնային Ղարաբաղի՝…

Դավիթ Տոնոյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստանում ֆրանկոֆոն ուժերի ստեղծումը

Դավիթ Տոնոյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստանում ֆրանկոֆոն ուժերի ստեղծումը

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Ժան-Պիեռ Լակրուայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցությանն առնչվող…

Թոմաս դե Վաալ․ «Բաքվին ավելի դժվար է պայմանավորվել Փաշինյանի հետ, քան Սարգսյանի հետ էր»

Թոմաս դե Վաալ․ «Բաքվին ավելի դժվար է պայմանավորվել Փաշինյանի հետ, քան Սարգսյանի հետ էր»

Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը «Էխո Կավկազա» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական բանակցություններին։ Բրիտանացի քաղաքագետը նշել է, որ ի տարբերություն ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի,…

Հնդկաստանում կրկին օդուժին պատկանող ՄիԳ-27 ինքնաթիռ է կործանվել

Հնդկաստանում կրկին օդուժին պատկանող ՄիԳ-27 ինքնաթիռ է կործանվել

Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Ջոդհպուր քաղաքի մոտակայքում կործանվել է ծրագրված թռիչք իրականացնող ՄԻԳ-27 ինքնաթիռը, որը պատկանում էր երկրի ռազմաօդային ուժերին: Ինչպես հայտնում է interfax.ru-ն՝ հղում անելով հնդկական աղբյուրին, օդաչուին հաջողվել է ինքնանետում իրականացնել: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:…

ՀԹԳՄ նախագահության մասնակիցները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին

ՀԹԳՄ նախագահության մասնակիցները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության ընդլայնված նիստի մասնակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Վարչապետ. Վերջին օրերի աղմկահարույց իրադարձությունները՝ կապված մաեստրո Կոնստանտին Օրբելյանին՝ օպերային թատրոնի տնօրենի…

Ապրիլի 1-ի առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատարը Վլադիմիր Զելենսկին է

Ապրիլի 1-ի առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատարը Վլադիմիր Զելենսկին է

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 1-ի առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ մշակել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 45,7%-ը, ինչից պարզ է դարձել, որ առաջատարը շոումեն Վլադիմիր Զելենսկին է: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 30,16%-ը: Երկրորդ տեղում գործող նախագահ…

«Ադրբեջանը շարունակում է կեղծել պատմությունը». Էդուարդ Շարմազանով

«Ադրբեջանը շարունակում է կեղծել պատմությունը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբենջանցիները, կոպտորեն կեղծելով պատմությունը, մարտի 31-ը հռչակել են ադրբեջանցիների «ցեղասպանության» 101-րդ տարելից։ Այս նախադասության մեջ կա առնվազն երկու սխալ։ 1918թ-ի մարտին չէր կարող լինել ադրբեջանական որևէ բան՝ մշակույթ,…

Թուրքիայում ընտրությունների ժամանակ ընդդիմադիր դիտորդների են սպանել

Թուրքիայում ընտրությունների ժամանակ ընդդիմադիր դիտորդների են սպանել

Թուրքիայում երեկ կայացել են ՏԻՄ ընտրություններ: Ընտրությունները, սակայն, ուղեկցվել են բռնություններով: Մալաթիա քաղաքում հնչել են կրակոցներ։ Կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանվածները դիտորդներ էին՝ «Բարեկեցություն» ընդդիմադիր կուսակցությունից,…

«Սկսում ենք քննարկել Հարկային օրենսգիրքը»․ Բաբկեն Թունյան

«Սկսում ենք քննարկել Հարկային օրենսգիրքը»․ Բաբկեն Թունյան

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սկսում ենք քննարկել Հարկային օրենսգիրքը Հարգելի գործընկերներ։ Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն արդեն ուղարկվել է Ազգային…

Կյանքից հեռացել է հուշարձանագետ և խաչքարագետ Հակոբ Ավետիսյանը

Կյանքից հեռացել է հուշարձանագետ և խաչքարագետ Հակոբ Ավետիսյանը

Հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան և բանահավաք Սամվել Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ողջ կյանքն ազգի ցավերով ապրած ու այդ հոգսերում տապակված բոցավառ ընկերս այսօր անժամանակ լքեց մեզ. ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՍՅԱՆ Այնքան պատմելիք կա Հակոբի մասին, սակայն դա անելու սիրտ չկա...»

«Վիտալի Բալասանյանի պաշտոնավարումն ուղիղ և անմիջական սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը». Ալեքսանդր Քանանյան

«Վիտալի Բալասանյանի պաշտոնավարումն ուղիղ և անմիջական սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը». Ալեքսանդր Քանանյան

Քարվաճառում բնակվող քաղաքագետ, ծնունդով թիֆլիսեցի Ալեքասանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վիտալի Բալասանեանի պաշտոնավարումն ուղիղ և անմիջական սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգութեանը։ Արցախը Հայաստան և Հայաստանի Հանրապետութեան անտրոհելի մաս չհամարող ՀՀ քաղաքացիներ չեն կարող զբաղեցնել որևէ…

Երեկ հայ կոնյակագործ, Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանի ծննդյան օրն էր

Երեկ հայ կոնյակագործ, Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանի ծննդյան օրն էր

Երեկ հայ կոնյակագործ, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ, Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանի ծննդյան օրն էր։ Այդ առիթով ներկայացնում ենք մի հետաքրքիր պատմություն, թե ինչպես եղավ, որ Մարգար Սեդրակյանին աքսորից հետ կանչեցին և կրկին հրավիրեցին կոնյակի գործարան։ Մարգար Սեդրակյանի դուստրը`…

Ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում ապրիլի 1-5 ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում ապրիլի 1-5 ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 - Տիգրան Մեծի պող. 1-15 շենքերը, Հանրապետության փ. 32, 49 շենքերը,…