ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանին Օպերայի տնօրենի պաշտոնից ազատելուն, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ մշակույթի ոլորտում այս խայտառակ իրավիճակը նրանից է, որ չկա տեսլական, թե ինչ պետք է անել այդ ոլորտում:

«Մի նայեք, որ ուղղակի Օրբելյանին ազատել են, նայեք համակարգին՝ քաոս է այնտեղ, շունը տիրոջը չի ճանաչում, և այնդպես էլ պետք է լիներ։ Մեր առաջարկը (ԼՀԿ-ն ներկայացրել է կառավարության կառուցվածքի այլընտանքային տարբերակ, որտեղ առաջարկվում է պահպանել մշակույթի նախարարությունը) հենց դրան է ուղղված՝ ոլորտով զբաղվող նախարարություն պիտի ունենանք», - ասել է Մարուքյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է նաև, որ ԼՀԿ-ն հարցում է արել՝ ստանալու Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին իրավական հիմքերը։