Ապրիլի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Սիրիայում ծառայություն իրականացնող Հայաստանի մարդասիրական խմբին, որի կազմում ականազերծողներ են, բժիշկներ, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող հայ մասնագետներ:

Այդ մասին հայտնում է Cilicia TV-ի ֆեյսբուքյան էջը:

Արամ Ա կաթողիկոսը Հալեպ էր մեկնել՝ մասնակցելու Սուրբ Քառասնից մանկանց եկեղեցու վերաօծման արարողությանը: