Դավիթ Տոնոյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստանում ֆրանկոֆոն ուժերի ստեղծումը
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Ժան-Պիեռ Լակրուայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվել է մասնագիտացված և ֆրանկոֆոն ստորաբաժանումների պատրաստությունը, Հայաստանում ուսումնական կարողությունների և ֆրանկոֆոն ուժերի ստեղծումը։
Քննարկվել են նաև Սիրիայում մարդասիրական առաքելության և ՄԱԿ-ի համագործակցության հնարավորությունները, հայտնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում