Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Ջոդհպուր քաղաքի մոտակայքում կործանվել է ծրագրված թռիչք իրականացնող ՄԻԳ-27 ինքնաթիռը, որը պատկանում էր երկրի ռազմաօդային ուժերին:

Ինչպես հայտնում է interfax.ru-ն՝ հղում անելով հնդկական աղբյուրին, օդաչուին հաջողվել է ինքնանետում իրականացնել: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Նախնական տվյալներով՝ ավերածություններ օդանավի ընկնելու վայրում չեն նկատվել:

ՄԻԳ-27 օդանավի մասնակցությամբ նախորդ վթարը տեղի էր ունեցել 2018թ-ի սեպտեմբերի 4-ին` նույն քաղաքում: Այն ժամանակ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ իրենց զինուժում մի շարք ՄԻԳ-27 տեսակի կործանիչներ կան, որոնք նախատեսում են դուրս գրել 2019թ-ին: