Երևանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ 2019 թվականին խաղողը 10 դրամով ավելի թանկ կմթերի, քան 2018 թվականին էր։

Նախորդ տարում խաղողի մթերման գինը կազմել է 140 դրամ․ այսպիսով՝ խաղողն ընթացիկ տարում կմթերվի 150 դրամով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ գործարանը պատրաստվում է նաև նախորդ տարվանից ավելի քան 2000 տոննայով ավելի շատ խաղող մթերել։