Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը «Էխո Կավկազա» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական բանակցություններին։

Բրիտանացի քաղաքագետը նշել է, որ ի տարբերություն ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի, Փաշինյանի հետ Բաքվին որոշ հարցերում ավելի դժվար կլինի համաձայնության հասնել։

Փորձագետը նախկինի պես չի հավատում, որ գործընթացում բեկում կլինի։ Միևնույն ժամանակ նա, հավելել է, որ կա դրական տեղաշարժ՝ մասնավորապես այն, որ առաջնագծում զգալի նվազել են կորուստները։

«Փաշինյանն անընդհատ նշում է, որ ինքը չի որոշելու, այլ նաև Արցախն է որոշելու, սա նշանակում է, որ նա Սարգսյանի նման ծայրահեղ դիրքորոշում չունի, որ միայն ինքն է որոշում կայացնողը», - ասել է դե Վաալը։