Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Արցախի հիմնախնդրով բանակցություններն ավարտվում են՝ դեռ չսկսված։ Կապ չունի, թե քանի ժամ է տևել Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել Ռոբերտ Քոչարյանի սխալի հետևանքները, երբ նա Հայաստանից զատ ներկայացնում էր նաև Արցախը։ Իլհամ Ալիևը չի զիջելու դիրքային այդ առավելությունը, հակառակ դեպքում՝ պնդելու է բանակցություններին նաև Արցախի ադրբեջանական համայնքի մասնակցությունը։ Բանակցությունները կարող են տևել տասնյակ տարիներ, կարևոր է, որ այդ ընթացքում լայնածավալ պատերազմ չլինի»։