Ապրիլի 2-ին Մոսկվայում Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հանդիպումը: Գարեգին II-ը պատրիարք Կիրիլին խնդրել է միջնորդել Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում:

«Վերջերս 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Ղազարյանը, որն ունի հոգեկան խնդիրներ:

Այս որոշումը ընդունվել է մարդու իրավունքների ակնհայտ խախտումով: Հաշվի առնելով Ձեր՝ հոգևոր առաջնորդի և նման հարցերում ունեցած մեծ փորձը, դիմում եմ Ձեզ, որպեսզի միջնորդեք Ադրբեջանի հոգևոր իշխանություններին և փորձեք նպաստել Կարեն Ղազարյանի՝ ընտանիք վերադարձին»,- ասել է Գարեգին Երկրորդը պատրիարք Կիրիլին: