Գերմանացի օրենսդիրները կոչ են արել ուժեղացնել ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանությունը
Գերմանիայի օրենսդիրները կոչ են արել ուժեղացնել ամբողջ աշխարհում քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությունն այն բանից հետո, երբ Շրի Լանկայում եկեղեցիներում և հյուրանոցներում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո զոհվել է ավելի քան 300 մարդ։ Այդ մասին գրել է Deutsche Welle-ը։
Օրենսդիրներն իրենց մտահոգությունն են հայտնել քրիստոնյաների նկատմամբ բռնության աճի հետ կապված։ Գերմանիայի կրոնական ազատության հարցերով հանձնակատարն ասել է, որ Շրի Լանկայում տեղի ունեցած հարձակումն արդեն դարձել է գլոբալ միտում:
«Քրիստոնյաները թիրախ են աշխարհի բոլոր արմատական մահմեդականների համար»,- ասել է նա։
Կանաչների կուսակցության անդամ Սվեն Գիգոլդն ասել է, որ քրիստոնյաների կրոնական ազատությունը գտնվում է սպառնալիքի տակ։
«Եվրոպան պետք է վճռական լինի աշխարհում կրոնի ազատության իրավունքի հարցում»,- ասել է նա