Արխիվ - 19 Հուլիս 2019

Տեղի է ունեցել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի և «Urartian Heritage» նախաձեռնության համակարգողի հանդիպումը

Տեղի է ունեցել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի և «Urartian Heritage» նախաձեռնության համակարգողի հանդիպումը

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել հանդիպում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի և «Urartian Heritage» նախաձեռնության համակարգող Մուշեղ Կիրակոսյանի միջև: Ինչպես նշվում է ֆեյսբուքյան էջում՝ հանդիպման արդյունքում որոշում է կայացվել չորս գիտահանրամատչելի…

«Ո՞վ է օգնում կործանել Վրաստանը․ Ձեռքերը հեռու Ռուսաստանից և Ջավախքից»․ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» ՀԿ

«Ո՞վ է օգնում կործանել Վրաստանը․ Ձեռքերը հեռու Ռուսաստանից և Ջավախքից»․ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» ՀԿ

«Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանն անդրադարձել է վերջերս Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններին։ «Սաքարտվելոյի թշնամիները, դատելով վերջերս՝ լրատվամիջոցներում տարբեր քսենոֆոբ նյութերի ինտենսիվ տարածմամբ, ակնհայտորեն ցանկանում են ներգրավել…

ՊԵԿ-ը դեղատան նկուղում ապօրինի եղանակով ձեռք բերված դեղեր է հայտնաբերել

ՊԵԿ-ը դեղատան նկուղում ապօրինի եղանակով ձեռք բերված դեղեր է հայտնաբերել

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր։ Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում գործող դեղատներից մեկի նկուղային հարկից հայտնաբերել են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, այդ թվում՝ նախատեսված քաղցկեղի բուժման…

Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամի պաշտոնից

Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամի պաշտոնից

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջը: Ավելի վաղ ԲԴԽ-ն երկու օր հարցը քննարկելուց հետո որոշում է կայացրել մերժել Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը։ Հիշեցնենք,…

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆիկ Գրիգորյանն արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել: Համապատասխան որոշումը ստորագրվել է հուլիսի 19-ին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել…

Ասորական համայնքի ներկայացուցիչը մեղադրում է հայ հոգևորականին եկեղեցի զավթելու մեջ

Ասորական համայնքի ներկայացուցիչը մեղադրում է հայ հոգևորականին եկեղեցի զավթելու մեջ

Ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Գասպարյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որում մեղադրել է Հայ Առաքելական եկեղեցուն ասորական եկեղեցի զավթելու մեջ: Նա նշել է, որ ավելի վաղ դիմել են կաթողիկոսին և վարչապետին, սակայն արձագանք չի եղել:…

Առողջապահության նախարարության խորհուրդները՝ առաջիկա օրերին սպասվող շոգ եղանակը հաղթահարելու համար

Առողջապահության նախարարության խորհուրդները՝ առաջիկա օրերին սպասվող շոգ եղանակը հաղթահարելու համար

Քանի որ օդերևութաբանները ջերմաստիճանի բարձրացում են կանխատեսել առաջիկա օրերին, առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս շոգ եղանակը հաղթահարելու համար, որոնք ներկայացնում ենք ստորև: Երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային…

Անհայտ անձը գոմի դռանը պայթուցիկ է դրել․ Սեփականատերը բացելով դուռը՝ պայթյունից մահացել է

Անհայտ անձը գոմի դռանը պայթուցիկ է դրել․ Սեփականատերը բացելով դուռը՝ պայթյունից մահացել է

Սիսիանում անհայտ անձը անասնագոմի դռանը պայթուցիկ սարք է տեղադրել. տարածքի սեփանակատերը անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը հայտնել է, որ նախնական տվյալներով…

Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանն այսօր շահագործման է հանձնվել

Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանն այսօր շահագործման է հանձնվել

ԵՄ աջակցությամբ հուլիսի 19-ին շահագործման է հանձնվել Ամասիայի բրդի գործարանը, որը ստեղծվել է «ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում։ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ Ամասիայի բրդի գործարանի…

Ռուբեն Վարդազարյանն ընտրվել է բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ռուբեն Վարդազարյանն ընտրվել է բարձրագույն դատական խորհրդի նախագահ

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Ռուբեն Վարդազարյանը։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպեց Խորհրդի նախագահի…

Պատրաստ է Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը

Պատրաստ է Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը

Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը պատրաստ է: Դրանով առաջարկվում է մայրաքաղաքում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն թողնել 42-ը, նախատեսվում է, որ կգործեն 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Այս մասին գրում է «ՊանԱրմենիան»-ը։ - Նոր միասնական ցանցի նախագծման սկզբունքները․…

Քաղաքապետարանը անորակ ճաքալցում արած ընկերությանը ստիպել է սեփական միջոցներով ասֆալտապատել փողոցը

Քաղաքապետարանը անորակ ճաքալցում արած ընկերությանը ստիպել է սեփական միջոցներով ասֆալտապատել փողոցը

Երևանի քաղաքապետարանը չի ընդունել Արշակունյաց պողոտայում ընկերության ճաքալցում արած անորակ աշխատանքը, հայտնել է Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը: «Օրեր առաջ Արշակունյաց պողոտայում անորակ ճաքալցման աշխատանքներ է կատարել մրցույթը հաղթած ընկերությունը: Քաղաքապետարաննը…

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացնում Մոսկվա-Երևան չվերթի միջադեպի մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացնում Մոսկվա-Երևան չվերթի միջադեպի մասին

Կեսգիշերն անց՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը՝ օդաչուների սենյակում ծխի ահազանգի պատճառով, ինչի հետևանքով տուժել է 8 ուղևոր: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել ֆեյսբուքյան էջում. ««Շերեմետևո» օդանավակայանում…

Իջևանում բախումների գործով բերման ենթարկվածների թիվը հասել է 22-ի

Իջևանում բախումների գործով բերման ենթարկվածների թիվը հասել է 22-ի

Իջևանում տեղի ունեցած բախումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում բերման է ենթարկվել 22 անձ, 3 անձ ներկայացել է ինքնակամ, հայտնել է Քննչական կոմիտեն: 13 անձ ձերբակալվել է՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝…

Կարգապահական հանձնաժողովը դիմել է Օսիպյանին՝ 7 ոստիկանի ծառայությունից ազատելու առաջարկով

Կարգապահական հանձնաժողովը դիմել է Օսիպյանին՝ 7 ոստիկանի ծառայությունից ազատելու առաջարկով

Հուլիսի 18-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը: Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական…

«Հուլիսի 21-23-ին ցերեկային ժամը 16։00-18։00 կհասնի +40—+42 աստիճանի»․ Գագիկ Սուրենյան

«Հուլիսի 21-23-ին ցերեկային ժամը 16։00-18։00 կհասնի +40—+42 աստիճանի»․ Գագիկ Սուրենյան

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում…

Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը. Ուղևորները տարհանվել են, կան տուժածներ

Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը. Ուղևորները տարհանվել են, կան տուժածներ

Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը: Ավիաընկերությունից հայտնել են, որ անձնակազմը դադարեցրել է թռիչքը ինքնաթիռի սրահում տարածված հոտի պատճառով: Թռիչքուղին ազատելուց ու շարժիչներն անջատելուց հետո վթարային…

«Պետք է բացահայտել երեկվա ակցիայի իրական կազմակերպիչներին». Գ. Պապոյան

«Պետք է բացահայտել երեկվա ակցիայի իրական կազմակերպիչներին». Գ. Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում բռնությունը եղել է, կա ու կլինի մերժելի հասարակության ճնշող մեծամասնության և մեր քաղաքական ուժի կողմից։ Նույնքան մերժելի և անընդունելի է հասարակական բարիքի թալանը՝ «տուն պահելու»…

Կադաստրի պետական կոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկ ստորաբաժանման մեջ

Կադաստրի պետական կոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկ ստորաբաժանման մեջ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում որոշում է ընդունել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին գույք ամրացնելու մասին: Կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը նշել է, որ որոշմամբ առաջարկվում է նախորդ տարի Վանաձորում…

Հուլիսի 19-ին՝ հյուսիսային շրջանների առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև

Հուլիսի 19-ին՝ հյուսիսային շրջանների առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում հուլիսի 19-ին, հյուսիսային շրջանների առանձին հատվածներում, 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:Հուլիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու…

Երևանում և 9 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 9 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Խաղաղ Դոնի փ. 1/2 շենքը, Խաղաղ Դոնի փ. 27 շենքի 1 մուտքը,…

Ամենա