ե

Վրաստանում ձերբակալվել է նախագահ Մարգվելաշվիլիի փեսան

Վրաստանում ձերբակալվել է նախագահ Մարգվելաշվիլիի փեսան

Նախորդ գիշեր Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի հեռացող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսա Մինդիա Գոգոչուրիին՝ անօրինական զենքի տիրապետման պատճառով։ Գոգոչուրին ամուսնացած է Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուայի դստեր հետ։ 29-ամյա Գոգոչուրին ձերբակալվել է բնակության վայրում ընկերոջ հետ…

Վերացվել են թռչնամթերքի ներմուծման սահմանափակումները Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից

Վերացվել են թռչնամթերքի ներմուծման սահմանափակումները Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 5-ից վերացրել է Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի,…

Արմեն Աշոտյան․ «Արցախի հարցը չպետք է դառնա ներքաղաքական պոպուլիզմի մատաղացու»

Արմեն Աշոտյան․ «Արցախի հարցը չպետք է դառնա ներքաղաքական պոպուլիզմի մատաղացու»

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Անցել է յոթ ամիս, այս ընթացքում եղել են բազմաթիվ հանդիպումներ՝ ԱԳ նախարարների մակարդակով, Մինսկի խբի համանախագահների այցեր և հայտարարություններ, միջազգային տարբեր ֆորումներ և ոչ մի տեղ, ոչ մի փաստաթղթում նոր իշխանությունների…

«Սասնա Ծռեր». «կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ»

«Սասնա Ծռեր». «կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ։ Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Նման պարագայում Կուսակցության քարտուղարությունը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է նրա կողմից ինքնաբացարկ…

Իրանում ահաբեկչության հետևանքով կան զոհեր

Իրանում ահաբեկչության հետևանքով կան զոհեր

Իրանի հարավ-արևելյան սահմանում գտնվող Չաբահար քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, որի արդյունքում նվազագույնը 3 մարդ մահացել է, 19-ը վիրավորվել են։ Հայտնում է Իրանի հեռուստատեսությունը։ Հաղորդվում է, որ հնչել է պայթյուններ ու կրակոցներ։ Մանրամասները հստակ չեն, քանի որ իրավիճակի զարգացումները…

Սպառողական շուկայում նոյեմբերին գնաճ է արձանագրվել

Սպառողական շուկայում նոյեմբերին գնաճ է արձանագրվել

2018թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.0% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.1% գնաճով: ՀՀ վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) և ոչ պարենային ապրանքների գները…

Վրաստանի նախագահի երդմնակալությունը տեղի կունենա Թելավիում

Վրաստանի նախագահի երդմնակալությունը տեղի կունենա Թելավիում

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ Վրաստանի արևելքում գտնվող Թելավի քաղաքում։ Այս որոշումը նորընտիր նախագահը հայտնեց դեկտեմբերի 5-ին, որը հաստատվել է երկրի ղեկավարության հետ խորհրդակցություններով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ երդմնակալության…

Արտոնություն է տրվել ուղղաթիռ ներմուծող ընկերությանը

Արտոնություն է տրվել ուղղաթիռ ներմուծող ընկերությանը

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 6-ի նիստում հաստատել է ուղղաթիռներ ներկրող «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ին ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ նախագիծը: Ընկերությունն իրականացրել է 1.55 մլրդ դրամի ներդրում, նախատեսում է կատարել ևս 271.4 մլն դրամի ներդրում: Ստեղծվել է 13 աշխատատեղ, ծրագրի…

Հաստատվեց պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինծառայության զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը

Հաստատվեց պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինծառայության զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018թ-ի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը: Նախագծի համաձայն՝ 2018թ-ի դեկտեմբեր ամսին կհայտարարվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝…

ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրգործի նախաքննությունն ավարտվել է

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, պետի տեղակալն ու նույն բաժնի գլխավոր հարկային…