Հասարակություն
Շիրակամուտում գազի արտահոսքից երեխաներ են թունավորվել
Անցած գիշեր՝ ժամը 01։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել Շիրակամուտ գյուղի բնակիչներ, 2014 թ. ծնված Գայանե Պ.-ն, 2012 թ. ծնված Գոհար Պ.-ն և 2014 թ. ծնված Վարուժան Պ.-ն։ Ոստիկանության փոխանցմամբ,…
ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացու բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացվել են
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացնելու համար: Դիմումատուի փոխանցմամբ՝ իր կինը Հայաստանի բանկերից մեկից վարկով գումար է վերցրել, որը ժամանակին վճարել չի կարողացել: Արդյունքում, վարկային պարտավորությունները պատշաճ չկատարելու…
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձյուն է տեղում
Հունվարի 17-ին՝ ժամը 11:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Միրաք,…
ԱՄԷ պետնախարարը Տիկին Նունե Սարգսյանին հրավիրել է Դուբայում անցկացվելիք գրքի փառատոնին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող տիկին Նունե Սարգսյանն Աբդու Դաբիում հանդիպել է ԱՄԷ պետնախարար Ռիմ ալ Հաշիմի հետ։ Նախագահի աշխատակազմից հայտնում են՝ տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։…
Վրաստանում սգո օր է հայտարարված
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունվարի 17-ին սգո օր է հայտարարված։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, նման որոշում է կայացրել վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Հիշեցնենք, որ Թբիլիսիում երեկ ինը հարկանի շենքի վեցերորդ հարկի բնակարաններից մեկում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ։…
Ինդոնեզիայում տեղի է ունեցել «Հայաստան՝ լեգենդների երկիր» ֆոտո-գրքի շնորհանդեսը
Ինդոնեզիայում հունվարի 15-ին տեղի է ունեցել «Հայաստան՝ լեգենդների երկիր» ֆոտո-գրքի շնորհանդեսը, որը ներկայացվել է Ջակարտայում Հայաստանի դեսպանության կողմից՝ Antara տեղեկատվական գործակալության հետ համատեղ։ «Աշխարհագրորեն Հայաստանի բնակչությունը իսկապես քիչ է՝ Ինդոնեզիայի հետ համեմատած։…
Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Տավուշի…
Ալեքսանդր Լապշինը ժամանել է Երևան
Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնել է Հայաստան ժամանելու մասին: Բլոգերը նշել է, որ երկու ամիս պատրաստվում է Հայաստանում մնալ: «Վայրէջք եմ կատարել Երևանում: Տեղավորվել…
Հայաստանից Կանադա ուղարկվող փոստային ծանրոցներում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստ. բերման են ենթարկվել Իրանի քաղաքացիներ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցները 2019թ-ի հունվարի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Հայաստանից…
Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30-16։30 - Թաիրով փ. 5-47, 10-46 սեփական տները, Նորագյուղ թաղ.…
Թաղավարդ համայնքում ընթանում են սալապատման աշխատանքներ
Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում իրականացվում են գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքներ: Այս մասին «Արցախպրեսսի»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թաղավարդի համայնքի ղեկավար Լևոն Ալավերդյանը: Նա նշել է, որ գյուղամիջյան ճանապարհներն անմխիթար վիճակում են: Ըստ համայքնի ղեկավարի՝…
Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից Տավուշի մարզի բնակիչ է վիրավորվել
Այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից: «Հիվանդը նոր է տեղափոխվել. այս պահին չենք կարող հավելյալ տեղեկություն…
«Նարեկ Սարգսյանը Պրահայում «ընտիր» պայմաններում է պահվում». Հայկ Սարգսյան
Նախորդ տարվա վերջին Պրահայում հայտնաբերված ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը պահվում է «ընտիր» պայմաններում։ Դատարանում լրագրողների հարցին ի պատասխան, թե ի՞նչ պայմաններում է պահվում Նարեկ Սարգսյանը Պրահայում, պատասխանեց եղբայրը՝ Հայկ…
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ հունվարի 9-ին պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը Հատուկ քննչական ծառայության քննիչը մերժել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հայտարարության մեջ ասված է. «Միջնորդության մերժումը պատճառաբանվել…
Ռաֆայել Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 17-ին
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, Ռաֆայել Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հունվարի 17-ին, ժամը` 18:00-20:00,…
Ջրանջատում Արագածոտնի մարզի՝ քաղաք Աշտարակում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 17-ին ժամը 10։00-22։00 կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին և Օշական (ձախ ափ) գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների…
Պետական եկամուտների կոմիտեում 128 աշխատող է կրճատվել
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, կոմիտեի 128 աշխատակից է կրճատվել: «Յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կատարվել է առանձին, կոլեգիալ որոշում։ Ավելի քան երկու ամսվա ընթացքում գնահատվել են ՊԵԿ 580 աշխատակցի կարողությունները»,- ասել…
«Արցախում ներդրումների նվազման մտահոգությունն անտեղի է»․ Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկություններին, թե իբր 2018թ-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2018թ-ի չորրոդ եռամսյակից սկսած՝ Արցախում սկսվել է շուրջ 15 մլն դոլարի…
Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 18-ին ժամը 17։30-ին։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց գործով հսկող դատախազ Մուրադյանը։ «Երկու միջնորդությունների քննարկումն էլ ավարտվեց։ Կողմերն իրենց դիրքորոշումները հայտնեցին։ Դատարանը հեռացավ…
Ամենա