Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումներին, հայտարարել է, որ Կիպրոսը հայ ժողովրդի կողքին է և հուսով է, որ տարաձայնությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

«Անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին զարգացումներով և նոր բախումներով։ Կանգնած ենք հայ ժողովրդի կողքին և հուսով ենք, որ տարաձայնությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով»,- գրել է նա:

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին արձագանքել ու հրադադարի կոչ են արել նաև ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ պետդեպը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն։