աշխատանք
Գորիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում մի քանի ժամ հեռարձակում չի լինելու
Գորիսի տարածաշրջանի Կատարի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 16-19-ը ներառյալ, առավոտյան ժամը 10։00-16։00-ն, Գորիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները կանջատվեն։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Վրաստանի ՖՆ ՊԵԿ-ը հորդորում է սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով
Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ից կմեկնարկեն Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքները։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով…
«Առողջապահության նախարարությունը համագործակցության է հրավիրում ակտիվ կամավորների»․ ԱՆ
Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել․ «Առողջապահության նախարարությունը համագործակցության է հրավիրում ակտիվ կամավորների, որոնք պատրաստ են մեզ օգնելու ընթացիկ ծրագրերի և նախաձեռնությունների արդյունավետությունը գնահատելու հարցում: Նախապատվությունը կտրվի շփվող, հաղորդակցման հմտություններին…
Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ
Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ,…
Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն: Նախատեսվում են նախագահի հանդիպումները STARMUS փառատոնի կազմակերպիչների հետ, ինչպես նաև նրա այցը հայտնի Թեյդե աստղադիտարան: Մինչ այդ նախագահ Արմեն Սարգսյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության…
Լարսում երեք օր կարգելվի կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում Է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ: Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն արգելվում Է կցորդիչով և կիսակցորդիչով…
«Առողջապահական համակարգում դեռ կան պաշտոնյաներ, որոնք իրենց տեղում չեն, բայց իրենց տեղը բոլորս գիտենք». Վահե Տեր-Մինասյան
Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի բարեկամներ, լրատվամիջոցներից տեղեկացանք ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին աշխատանքից ազատելու մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ լրատվամիջոցներ ստեղծված իրավիճակը կապում են այդ թվում իմ…
Գյումրիում նոր ծննդատան կառուցումը կսկսվի 2019թ-ին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 2019թ-ին կմեկնարկեն Գյումրի քաղաքում «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները: Օգոստոսի 2-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, ըստ որի ծննդատան կառուցումը կիրականացվի Վարտան Սիրմակեսի ստեղծած…
Ստամբուլում 5-րդ դարի եկեղեցի է հայտնաբերվել
Ստամբուլի Հայդարփաշա թաղամասում լայն թափով ընթանում են «Մարմարայ» (Բոսֆորի տակով անցնող մետրո) նախագծի իրականացման աշխատանքները։ Շինարարական հորատման աշխատանքների ընթացքում այդ տարածքում անընդհատ ի հայտ են գալիս պատմամշակութային արժեք ունեցող իրեր և կառույցների ավերակներ։ Վերջերս հայտնաբերված…
Ամենա