վա
Սուրեն Պապիկյան․ Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք 2019թ-ին չի լինի
Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք 2019թ-ին չի լինի։ Այս մասին, սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշել է, որ խնայվել է շուրջ 30 մլն խմ ջուր։ Դրա շնորհիվ ջրի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով։ 2018թ-ի ու 2019թ-ի ամռանը…
«Կառավարությունից պահանջում ենք փոխհատուցել 5646 զոհված զինվորի ընտանիքի»․ Մարգարիտա Խաչատրյան
«Զինվոր համակարգող խորհուրդ»-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է․ «Երեք հասարակական կազմակերպություններ առաջարկում են 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհվածների աջակցության չափորոշիչները տարածել նաև զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների…
Նիկոլ Փաշինյան․ «Երկրաշարժն ապացուցեց՝ Թեղուտի պատվարը փլուզման եզրին չէ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Թեղուտի պոչամբարի պատվարի փլուզման վտանգի մասին հայտարարություններին։ «Վալլեքս» ընկերությունը, որը հանքի շահագործողն էր, սակայն վարկային պարտավորությունների դիմաց այն հանձնել է ՎՏԲ բանկին, հայտարարել էր, որ առանց պոչամբարի…
Սեպտեմբերի 13-ին Գեղարդ վանական համալիրը փակ է լինելու այցելուների համար
Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշվում է․ «Սեպտեմբերի 13-ին` ժամը 13:00-ից, մուտքը Գեղարդ վանական համալիր փակ կլինի այցելուների համար՝ պայմանավորված Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող կառավարական միջոցառման…
Մեկնարկում է «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը
Սեպտեմբերի 14-20-ն Արագածոտնի մարզի Ուջան գյուղում և Երևանում կկայանա «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: Շուրջ մեկ շաբաթ փառատոնի արտասահմանյան և տեղական բոլոր մասնակիցները կապրեն հյուրընկալ ուջանցիների տներում, յուրաքանչյուր օր հաց կկիսեն նրանց հետ և հնարավորություն…
Սկսվել է Հրազդան գետի 272 մ կամրջի ու Արգավանդ-Շիրակ ճանապարհի շինարարությունը
Պաշտոնապես մեկնարկել է Արգավանդ - Շիրակի փողոց ճանապարհի շինարարությունը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ 2․7 կմ երկարությամբ նոր ճանապարհի մի մասը կազմելու է 252-մետրանոց կամուրջը Հրազդան գետի վրայով։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 21 ամսում։ Պայմանագիրը…
Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են
Հոկտեմբերի 15-ին` Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում, կկայանա Եվրո-2020 առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Տվյալ տոմսերը կարող են…
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի փազլ հավաքելու մրցաշար
Հայաստանյան առաջատար մինչև հինգ տասնյակ կազմակերպությունների միջև հոկտեմբերի 12-ին անցկացվելու է փազլ հավաքելու մրցաշար: Ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած փազլների մրցույթը Հայաստանում է տեղի ունենում առաջին անգամ: «Puzzle Battle» փազլ հավաքելու մրցաշարը ևս մեկ հիանալի հնարավորություն…
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը կասկածվում է վատնման մեջ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կասկածվում է լիազորությունները չարաշահելու ու գումարներ վատնելու մեջ։ Ըստ իրավապահների տեղեկությունների, Հայրապետյանը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները և խախտելով աշխատանքային օրենսգրքի ու բուհի կանոնադարության…
Ամենա