
Հայաստանի արտաքին գործերի նախարար


ՀՀ ԱԳՆ-ն՝ CNN-ին. «Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիզմը անհնարին դարձրեց Մխիթարյանի Բաքու մեկնելը»
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը CNN-ի հետ զրուցում ասել է, որ Ադրբեջանն անդառնալիորեն բաց է թողել հնարավորությունը՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը: «Ադրբեջանական հասարակությունում և մամուլում…

«Շերեմետևոյում» ինքնաթիռի վթարից հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել»․ ԱԳՆ
«Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած Sukhoi Superjet 100 ինքնաթիռի զոհերի և վիրավորների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից․ «Զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան»:

Հայաստանի ԱԳՆ-ն՝ Թուրքիային. «Հայոց ցեղասպանությունը ժխտողականությամբ արդարացնելը ամոթալի և վտանգավոր է»
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ պաշտոնական Անկարայի հայտարարություններին, ասել է, որ Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է: Նշենք, որ Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ «Հայաստանը վախենում…

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Փարիզ
Ապրիլի 16-18-ը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ։ Այցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի և այլ պաշտոնյաների…

Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նշվում է նաև, որ Զոհրաբ Մնացականյանն առանձին հանդիպել…

Մարիա Զախարովա. «ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ապրիլի 15-ին»
Ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որտեղ քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: ՌԴ ԱԳՆ-ն ևս հաստատել է այդ տեղեկությունը: «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ…

Վոլգոգրադում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 2 հայ է վիրավորվել
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․ «Ըստ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդած տեղեկատվության՝ մարտի 10-ին ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլով քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացիներ։ Տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել…

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն հունվարի 16-ին
Հունվարի 16-ին կայանալու է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Հանդիպումը տեղի կունենա Փարիզում, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և…

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպումը միտված էր ծանոթանալու գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին
Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որին նախորդել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

Լեզվի կոմիտեն հորդորակ է տարածել «Չ» ածանցով բայերի մասին

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայելու պայմանագիր է կնքել ավելի քան 240 զորակոչիկ

Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի ՀՀ
