վա

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետ

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետ

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված այն զինծառայողների ծնողների հետ, որոնց մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերն ուսումնասիրվելու են հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում ընդգրկված…

Շարքային Կարեն Կարապետյանի սպանության մեջ մեղադրվում է նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայող

Շարքային Կարեն Կարապետյանի սպանության մեջ մեղադրվում է նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայող

2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06։50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ վերին վերջույթի ու կրծքավանդակի շրջաններում հրազենային միջանցիկ մահացու վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանը: Դեպքի…

Կառավարության նախագծով նախատեսվում է արտոնություններ տրամադրել որոշ ընկերությունների

Կառավարության նախագծով նախատեսվում է արտոնություններ տրամադրել որոշ ընկերությունների

Այսօր կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում են որոշ ընկերություններին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից…

Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց

Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց

Այժմ Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացանում գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները: Ակցիայի մասնակիցները պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որի՝ 60 անգամ ավելացվելու է վերոնշյալ ոլորտների պետական տուրքը:

Թուրքիայում իսլամացված հայերի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում՝ «Թաքցված խաչ»

Թուրքիայում իսլամացված հայերի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում՝ «Թաքցված խաչ»

Թուրքիայում ավարտվել են Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները: «Թաքցված խաչ» վերնագրով ֆիլմը պատմում է 1915թ-ին ու դրանից հետո Էղիլում ապրած հայերի ճակատագրի մասին՝ ավելի շատ կենտրոնանալով մահմեդականացված հայերի ինքնության ճգնաժամի, ցեղասպանությունից…

Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունն ավարտած զինծառայողները վերադարձել են Հայաստան

Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունն ավարտած զինծառայողները վերադարձել են Հայաստան

Հայաստան են վերադարձել Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունն ավարտած զինծառայողները: Հերթափոխում ընդգրկված անձնակազմը խաղաղապահ առաքելության ժամանակահատվածում ցուցաբերել է բարձր մարտական պատրաստվածություն և զինվորական կարգապահություն: Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Ա. Տոնոյանը շնորհակալություն…

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումները լցվել են գյուղերը․ նշանակվել է 382.4 մլն դրամի տուգանք

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումները լցվել են գյուղերը․ նշանակվել է 382.4 մլն դրամի տուգանք

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում 2018թ-ի սեպտեմբերի 10-ից մինչև 2019թ-ի հունվարի 22-ը իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերել է, որ կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի հարակից Արծվանիկ, Չափնի և Սևաքար գյուղերի 18.5 հեկտար հողամասերը…

Սլովակիան մտադիր է Հայաստանում դեսպանատուն բացել

Սլովակիան մտադիր է Հայաստանում դեսպանատուն բացել

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, Երևանում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում, հայտարարել է, որ Սլովակիան մտադիր է Հայաստանում դեսպանատուն բացել: Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են, կողմերը պատրաստ են խորացնել երկխոսությունը:

«Իմ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում»․ Արսեն Թորոսյան

«Իմ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում»․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես գիտեք Վիեննայում եմ՝ ներկայացնելու Հայաստանը ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին և կիսվելու մեր երկրի հաջողություններով ու մարտահրավերներով։ Սակայն քիչ առաջ ստացա մի զանգ, որը ստիպեց ինձ…

Պարզվում են զինծառայող Համլետ Ավագյանի մահվան հանգամանքները

Պարզվում են զինծառայող Համլետ Ավագյանի մահվան հանգամանքները

2019թ. մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ.…