վա
Ալեքսանդր Սարգսյանը պետությանը $18.5 մլն է փոխանցել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանն անհատույց փոխանցել է $18.5 մլն։ «ՍիվիլՆեթի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը: «Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում…
«Ռոբերտ Քոչարյանի որդին գնել է «Կոնգրես» հյուրանոցը յուրացված գումարներով»․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայտնում է ՀՀ ԱԱԾ…
«Բոստոնի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիգեն Բաբիկյանը ողջունում է մեր գլխուղեղի կաթվածի բուժման ծրագիրը». Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո, մենք չենք վախենում հեղափոխական ծրագրեր ներդնել առողջապահությունում, քանի որ մեր առաջ խնդիր ենք դրել կորսված տասնյակ տարիները ետ բերել մի քանի տարում։ Քիչ առաջ նամակ ստացա Բոստոնի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիգեն…
«Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնի Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները
«Հովեր» պետական կամերային երգչախումբը փետրվարի 19-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները: Գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ՝ երգչախումբը կկատարի Ավանեսովի «Կանտատա I»…
Արդարադատության ակադեմիայի ռեկտորը հանդիպել է Ակադեմիայի 2019թ-ի դատավորների և դատախազի թեկնածուներին
Փետրվարի 18-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպել է Ակադեմիայի 2019թ-ի ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների հավակնորդներին և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց: Այս տարի ունկնդիրների թվում են դատավորների թեկնածուների 19 հավակնորդներ (12-ը՝ քաղաքացիական,…
Զինված ուժերում մեկնարկել է 2019թ-ի ուսումնական տարին
ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` երեկ Զինված ուժերում մեկնարկել է 2019թ. ուսումնական տարին, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են Զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված…
«Իմ նպատակն է մեր երկիրը դարձնել գիտական կենտրոն». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է Եվրոպական հարավային աստղադիտարան, որն աստղագիտական հետազոտություններ իրականացնող աշխարհի խոշորագույն կենտրոններից է: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը խոսել է հայկական գիտական մտքի նվաճումների ու…
Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Այսօր՝ ժամը 09:20-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Փակ են Արագածոտնի մարզի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր և Ձորագլուխ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի…
Երևանն ավելի քան $1.5 մլն է տնտեսել գնումների գործընթացում
Երևանի քաղաքապետարանը մոտ 760 մլն դրամ կամ $1.5 մլն է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Համայնքի 2019թ-ի բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 334 գնման ընթացակարգ:…
Ամենա