
Ա


Հարկային նոր օրենսգիրքն Ազգային Ժողովը կքննարկի ապրիլի 8-ի արտահերթ նիստում
Ապրիլի 8-ին ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի, համապատասխան որոշումն ընդգրկված է կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգում: Արտահերթի օրակարգում է ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկումը:…

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտներում
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակության կազմում այցելել է Եթովպիա: Աֆրիկյան պետություն կատարած այցի շրջանակում Ամալյա Եղոյանը հյուրընկալվել է Եթովպիայի Նորարարության և Տեխնոլոգիայի նախարարությունում,…

ԱՄՆ սենատորները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների նախագիծ են ներկայացրել
Միացյալ Նահանգների Սենատի դեմոկրատ և հանրապետական անդամները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագիծ են ներկայացրել՝ հայտարարելով, թե նման կերպ նպատակ ունեն կանխել Կրեմլի կողմից ամերիկյան ընտրություններին միջամտելու հնարավոր փորձերը: «Զսպող գործողություն» անվանումը ստացած…

Ազգային Ժողովում հրդեհ է բռնկվել
Ապրիլի 4-ին, ժամը 01:38-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ…

Այս տարվա մեջ առաջին անգամ Սևանա լիճ ջրբացթողում է կատարվել
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիր, որտեղ մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին։ Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարին ուղեկցել են…

Արևմտյան Հայաստանում երբեմնի ծպտյալ հայ երգիչ Ստեփան Իլհան Եփրեմյանը գալիս է Հայաստան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Արևմտյան Հայաստանի Ադիյաման քաղաքում ծնված և ամբողջ հայրենիքը ոտքի տակ տված հայ երգիչը Հայաստան է գալիս: 3 տարի պահանջվեց, որպեսզի կարողանանք երբեմնի ծպտյալ, հետո արդեն իր ազգային ինքնության մասին բացահայտ…

Վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկաները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան: Այստեղ վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկաները: Նիկոլ Փաշինյանը դիտակետից հետևել է նաև ռազմական տեխնիկաների ցուցադրական փորձարկումներին:

«Թշնամու ուղիղ նշանառության տակ 7 կանայք այ էսպիսի հոյակապ գործ են անում». Հայկ Ծաղկյան
Սահմանամերձ Այգեձոր գյուղի ուսուցիչ Հայկ Ծաղկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չինարիում՝ թշնամու ուղիղ նշանառության տակ, 7 կանայք այ էսպիսի հոյակապ գործ են անում ու մոտակա ջերմոցների համար սածիլներ ապահովում»։

Դավիթ Անանյան. «Ալեքսանյանն ու Սարգսյանը ՀԴՄ տվող «առաջամարտիկներից» են»
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախկին ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Սարգսյանին և Սամվել Ալեքսանյանին պատկանող առևտրի օբյեկտները պարտաճանաչ ՀԴՄ կտրոն տվողների առաջամարտիկներից են: Անանյանը նաև նշել է, որ Ալեքսանյանին պատկանող բիզնեսն…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

«Մայր Հայաստանի» բնորդուհին պատմում է, թե ինչպես «կանգնեց բարձունքին ու նայեց բոլորին»

«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայելու պայմանագիր է կնքել ավելի քան 240 զորակոչիկ

ԵՊՀ․ «Ովքե՞ր կարող են օգտվել ուսման վարձի զեղչերից և ինչպե՞ս»
