
Ա


Հայաստանի տարածքում երկրաշարժ չի սպասվում
Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար: Նշվում է, որ այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով…

Արամ Ա-ն՝ Փաշինյանին. «Սփյուռքի համար կարևոր է ունենալ նախարարություն»
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը նամակ է գրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ նոր կառավարության աշխատանքներում առաջնային կլինի Սփյուռքը: Նա նշել է, որ սփյուռքի նախարարության լուծարման մասին լուրը սփյուռքահայության շրջանում դիտվում է որպես սփյուռքի նկատմամբ ոչ բարենպաստ…

«ԱԺ աշխատակազմը 2018թ-ին տնտեսել է 404 մլն դրամ և գումարը վերադարձրել է պետբյուջե». Արսեն Բաբայան
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018թ-ի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։ Նա նշել է, որ այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։ «Տնտեսված…

Բաշար ալ-Ասադը խոստացել է վերականգնել Դեր Զորի հայկական եկեղեցին
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Հայաստանում հաստատված սիրիահայերի, հայ գործարարների հետ հանդիպումն անցել է բավական կառուցողական ու ջերմ մթնոլորտում: Հայաստանից Սիրիա մեկնած խումբը գլխավորել է Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանն, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց…

Առողջապահության նախարարության կոչը․ «Սուր շնչառական վարակներով երեխաներին չուղարկել դպրոց»
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ կոչ է արել սուր շնչառական վարակներով հիվանդ երեխաներին չուղարկել դպրոց և մանկապարտեզ: «Կոչ եմ անում հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, ինչպես նաև հիվանդ երեխաներին չուղարկել…

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի հունվարի 10-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը. այն կշարունակվի հունվարի 10-ին։ Դատարանը քննում էր նախկին նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Փաստաբան Հայկ Ալումյանը…

Նոյեմբերին Սիրիայում զոհվել է ՌԴ ԶՈւ հայազգի զինծառայող
Նոյեմբերի 2-ին Սիրիայի Դեր Զորի շրջանում ականի պայթյունից զոհվել է ՌԴ ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանը: Դեպքի մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը չի հայտնել: Դեպքի մասին իմացել է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը, որի թղթակիցը ներկա է եղել զինծառայողի հուղարկավորությանը և շփվել…

Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց ՊՊԾ գնդի գրավման գործով որպես պաշտպան
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր որոշում կայացրեց Զարուհի Փոստանջյանին ներգրավել գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Զ. Փոստանջյանն ասաց, որ նրանց հետ ունի գործընկերային,…

ՊԵԿ-ը՝ Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հերքել է մամուլում տարածված լուրը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին: ՊԵԿ-ը հերքում է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Այսօր «Ժամանակ» օրաթերթը լուր է տարածել «Սկանդալային քրգործ. ՊԵԿ-ը քրեական գործ է…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

«Մայր Հայաստանի» բնորդուհին պատմում է, թե ինչպես «կանգնեց բարձունքին ու նայեց բոլորին»

ԵՊՀ․ «Ովքե՞ր կարող են օգտվել ուսման վարձի զեղչերից և ինչպե՞ս»

«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայելու պայմանագիր է կնքել ավելի քան 240 զորակոչիկ
