ե
«Կաշվե ձեռնոց» մրցաշարի արդյունքներով կկազմավորվի բռնցքամարտի Հայաստանի օլիմպիական հավաքականը
2020թ-ին Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը լավագույն մարզիկներով համալրելու, խաղերին նրանց հաջող մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հաշվի առնելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հեռացված է ՀԱՕԿ-ի կազմից,…
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կանցնի այսօր՝ հոկտեմբերի 29-ին
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի հոկտեմբերի 29-ի երեկոյան: Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 296 բանաձևի համահեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆը համոզված է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից քայլ կլինի ճիշտ ուղղությամբ:…
Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 - Նար-Դոսի փ. 36, 36Ա շենքերը և 39-51 սեփական տները,…
Այսօր ՀՀ որոշ մարզերում սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-31-ը, նոյեմբերի 1-2-ը հատկապես Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում…
Սերբիայի կառավարությունը վերացրել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար
Սերբիայի կառավարությունը որոշել է վերացնել վիզային ռեժիմը Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ծրագրում են տուրիստական ուղևորություններ դեպի Սերբիա: ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքը՝ սահմանի հատման պահից 90 օրվա ընթացքում: Որոշումը հրապարակվել է Սերբիայի…
Ձերբակալվել է «Շենգավիթ» բարեգործական հիմնադրամի տնօրենը
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը, առնչություն չունենալով…
Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) և ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Այս մասին հայտնել է հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Բաբլոյանի հանդեպ խափանման միջոց է…
ԱԱԾ. Արդարադատության նախարարության մի շարք պաշտոնյաներ չարաշահել են լիազորությունները
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է արդարադատության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 2011-2015թթ. ընթացքում առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու մի շարք դեպքեր: Մասնավորապես, կառուցապատման աշխատանքներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից մեկին թույլատրվել է իրականացնել…
Երևանյան 23 բակում խաղահրապարակները ռետինե գորգերով են պատվում
Երևանի քաղաքապետարանի ծրագրով քաղաքի բակերում խաղահրապարակները պատվում են ռետինե գորգերով, փորձնական ծրագրում 2019-ին ընդհանուր առմամբ ներառված է բակային 23 տարածք: Աշխարհում ընդունված այս մոտեցումը, առայժմ փորձնական ծրագրով է կիրառվում Երևանում: Ավազի կամ ասֆալտի փոխարեն երևանյան խաղահրապարակներում…
Ամենա