Լրահոս
«Հանրային հեռուստատեսությունը դասեր կհեռարձակի, YouTube-ը 24-ժամյա կրթական ալիք կգործարկի»․ ԿԳՄՍ Նախարար

«Հանրային հեռուստատեսությունը դասեր կհեռարձակի, YouTube-ը 24-ժամյա կրթական ալիք կգործարկի»․ ԿԳՄՍ Նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունն ապահովելու և հեռավար ուսուցում իրականացնելու համար կգործարկվի YouTube-յան առանձին ալիք, Հանրային հեռուստատեսության եթերով ևս դասեր և դասախոսություններ կհեռարձակվեն։ Նա նշել է, որ YouTube-յան…

Aeroflot-ը փոփոխել է մարտի 18-28 դեպի Երևան չվացուցակը

Aeroflot-ը փոփոխել է մարտի 18-28 դեպի Երևան չվացուցակը

Aeroflot-ը մարտի 18-ից մինչև 28-ը փոխել է դեպի Երևան չվացուցակը՝ պայմանավորված ՀՀ և ՌԴ միջև թռիչքների ժամանակավոր դադարեցմամբ։ Այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը: Ավիաընկերությունից նշել են, որ չեղարկված են մարտի 19-ի SU1868 (թռչում է Մոսկվայից, 20:40-ին) և SU1966 (թռչում է Մոսկվայից,…

«Մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կասկած է հայտնել այլ երկրների հայտարարած՝ կորոնավիրուսով վարակվածների թվերի վերաբերյալ․ «Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ: Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում: Բայց մենք վստահ ե՞նք,…

Իրանից Հայաստան կարող են բերվել բժշկական դիմակներ, ձեռնոցներ և պաշտպանիչ ակնոցներ

Իրանից Հայաստան կարող են բերվել բժշկական դիմակներ, ձեռնոցներ և պաշտպանիչ ակնոցներ

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։ Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման…

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ինֆեկցիոն հիվանդանոցը շինարարությունից հետո կունենա հավելյալ 40 հիվանդասենյակ։ Նշենք, որ այս պահին ընթանում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված պացիենտներին…

Կենսաթոշակներն ու նպաստները կհասցվեն հասցեատիրոջ բնակության վայր

Կենսաթոշակներն ու նպաստները կհասցվեն հասցեատիրոջ բնակության վայր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու համար: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն…

Մարտի 17-ապրիլի 17 ֆիզիկական անձինք կարող են վարկային մարումներն իրականացնել իրենց հարմար ժամանակ. IDBank

Մարտի 17-ապրիլի 17 ֆիզիկական անձինք կարող են վարկային մարումներն իրականացնել իրենց հարմար ժամանակ. IDBank

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ երկրում ստեղծված իրավիճակն ու հոգ տանելով հաճախորդների մասին, IDBank-ը որոշում է կայացրել մարտի 17-ից ապրիլի 17-ը ֆիզիկական անձ հանդիսացող իր հաճախորդներին հնարավորություն տալ վարկային մարումներն իրականացնել իրենց հարմար ժամանակ։ Նշված ժամանակահատվածում վարկային…

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը 84-ն են․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը 84-ն են․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտնել է․ «Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում հասել է 84-ի: Մարտի 18-ի առավոտվա դրությամբ մոտ 400 մեկուսացված կա, ևս 799-ն ինքնամեկուսացված են: Դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի և արտադրամասի հետ են կապված»:

Վրաստանով ՀՀ մի վերադարձեք, մուտքն արգելված է․ ԱԳՆ-ի կոչը ՀՀ քաղաքացիներին

Վրաստանով ՀՀ մի վերադարձեք, մուտքն արգելված է․ ԱԳՆ-ի կոչը ՀՀ քաղաքացիներին

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալուց և օգտվել բացառապես օդային ուղիներից: Այդ մասին տեղեկացրել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը` կոչ անելով սթափ գնահատել իրադրությունը: Նա հավելել է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելված է…

Տավուշի մարզպետն արձակուրդից հետ է կանչվել

Տավուշի մարզպետն արձակուրդից հետ է կանչվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդից հետ է կանչել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին։ Նրա որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել մարտի 2-ի մեկ այլ որոշում, որով վերջինիս արձակուրդ էր տամադրվել։ «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝.…