Լրահոս
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։…
Երևանում և 8 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 39, 41, 41 /ՎՏԲ Բանկ/ շենքեր, Ծարավ Աղբյուր…
ԵԽԽՎ-ն կրկին կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերը (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա) ու Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ. «Վերահաստատում…
264 մլն դրամ՝ Շիրակի մարզի 128 դպրոցների ճաշարանների գույքի ձեռքբերման համար
Շիրակի մարզի 128 դպրոցների ճաշարանների համար անhրաժեշտ գույք և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով Կառավարությունը կհատկացնի 264 մլն 361 հազ դրամ։ Որոշումն ընդունվեց գործադիրի ապրիլի 27-ի նիստում։ Հատկացվող գումարից 233 մլն 997 հազ. դրամը դպրոցների խնայողությունների հաշվին է, իսկ 30 մլն 363 հազ դրամը…
Հայտնի է արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարի հրամանով հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2023թ-ի ապրիլի 29-ին ատեստավորումը կիրականացվի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ,…
Ռանչպար գյուղում կասեցվել է ավազի լվացման կետի ապօրինի ջրօգտագործումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանության վերահսկողության նպատակով «ԷԼ-ԱՐ ՇԻՆ» ՍՊԸ-ում իրականացրել են դիտարկում։ «Պարզվել է, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազակոպճային խառնուրդի լվացման աշխատանքներ իրականացնող Ընկերությունն…
56 անհայտ կորածների ընտանիքների 300 000 դրամ ամսական աջակցությունը կտրամադրվի մինչև հունիսը ներառյալ
44-օրյա պատերազմի հետևանքով 56 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամսական 300 000 դրամ աջակցության տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2023թ. հունիսը ներառյալ։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 27-ի նիստում։ Կառավարության 2020թ.-ի դեկտեմբերի 10-ի որոշմամբ նախատեսված է մինչև 2023թ. ապրիլ…
Մի քանի ժամ գազ չի լինելու Կենտրոն վարչական շրջանում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարմենի, Ս.Կապուտիկյան, Անտառային, Ջրաշատ, Զարուբյան փողոցների, Թամանյան փողոցի…
Արցախին 3,5 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրվի
Հայաստանի Կառավարությունն Արցախի Հանրապետությանը 3,5 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի: Որոշումն ընդգրկված է Կառավարության ապրիլի 27-ի նիստի օրակարգում: Վարկն Արցախի կառավարությանը կտրամադրվի տարեկան 0,01 % տոկոսադրույքով, մինչև 2027թ. հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ…
Ամենա