Ռոբերտ Քոչարյան
«Մարտի 1»-ի գործով տուժողի փաստաբանը բաց նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
Փաստաբան Զորայր Հարությունյանը բաց նամակով դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Նամակը փաստաբանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հարգելի պարոն Դանիելյան, Դեռևս սույն թվականի հունիսի 12-ին պաշտոնապես դիմել եմ Ձեզ (դիմումի էլեկտրոնային տարբերակը ստորեւ) Բ. Մկրտչյանին…
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հայտարարել է մինչև վաղը ժամը 09:15 նիստը հետաձգելու մասին: «Քանի որ մեղադրող կողմը նպատակահարմար է գտնում ամբողջական ներկայացնել դիրքորոշումը, և որպեսզի չընդհատվի, դատարանը որոշում է դատական նիստը հետաձգել»,- ասել է դատավորը:
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժել է իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունները
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է ինքնաբացարկի վերաբերյալ պաշտպանական և տուժող կողմի միջնորդությունները։ Նշենք, որ դատարանում շարունակվում է վերոնշյալ անձանց…
Հայկ Ալումյան. «Դատարանների նկատմամբ ճնշումները նպատակ ունեն ահաբեկել դատավորներին, որոնք պետք է քննեն Քոչարյանի գործը»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է․ «Այն բանից հետո, երբ այս տարվա մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, դատարանների նկատմամբ տեղի ունեցան աննախադեպ ճնշումներ»։ Նա նշեց, որ այդ ճնշումները նպատակ ունեին ոչ միայն պատժել…
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ չի հայտնել
Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու դեմ մեղադրող կողմի բողոքը քննող ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չի հայտնել: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Քոչարյանի պաշտպանական խումբը ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել նիստը…
ՌԴ դեսպանատուն. «Քոչարյանի հետ հանդիպումը եղել է ՀՀ քաղգործիչների հետ շփումների շրջանակում»
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տեղի է ունեցել հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ շփումների շրջանակում: Այդ մասին ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պարզաբանման մեջ: «Հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների…
Նիկոլ Փաշինյան․ «Բակո Սահակյանն ուղղակի միջամտել է դատական գործընթացին»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությանը: «Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ բարոյական առումով այդ քայլը կարող էր լինել հասկանալի,…
Ռուսաստանի դեսպանը հանդիպել է Քոչարյանի հետ
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Գրում է «Այսօր»-ը։ Հանդիպումը, նրա փոխանցմամբ, կայացել է նախկին նախագահի գրասենյակում։ Հանդիպման մանրամասների…
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է Փաշինյանի դեմ հայցից
Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացաված հայցից, այս մասին դատարանում հայտարարել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Քոչարյանը քաղհայցով դատարան էր դիմել՝ պահանջելով պարտավորեցնել Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել…
Ամենա