անի

Նուբարաշենի սպայական հանրակացարանի բնակիչներն ամեն առավոտ արթնանում են այն վախով, որ շինությունը կարող է փլվել

Նուբարաշենի սպայական հանրակացարանի բնակիչներն ամեն առավոտ արթնանում են այն վախով, որ շինությունը կարող է փլվել

Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցում գտնվող սպայական հանրակացարանում՝ արդեն շուրջ 25 տարի է՝ անմարդկային պայմաններում ապրում է 11 ընտանիք։ Նշված ընտանիքներից յուրաքանչյուրն ամեն առավոտ արթնանում է այն մտավախությամբ, որ իրենց տան պատերը կարող են փլվել՝ պատճառ դառնալով դժբախտ դեպքերի։ Այս մասին «Իրազեկ»-ի…

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Նալբանդյան փ. 7/1 շենքը, Արամի փ. 4/3 շենքը, Աբովյան…

Կրթության նախարարը՝ Մայր բուհի 100-ամյակի առթիվ շնորհավորել է ԵՊՀ-ի դասախոսներին, գիտաշխատողներին, ուսանողներին և շրջանավարտներին

Կրթության նախարարը՝ Մայր բուհի 100-ամյակի առթիվ շնորհավորել է ԵՊՀ-ի դասախոսներին, գիտաշխատողներին, ուսանողներին և շրջանավարտներին

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ համալսարանականներ, Այսօր լրանում է Երևանի պետական համալսարանը հիմնադրելու որոշման 100 տարին։ Օրվա խորհուրդը մեզ բոլորիս հնարավորություն է տալիս գնահատելու անցած ուղին, իմաստավորելու արվածը և մտորելու անելիքների…

«Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, և նստած լսելու ես». Քոչարյանը` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

«Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, և նստած լսելու ես». Քոչարյանը` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Դատական նիստի ժամանակ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ անձեռնմխելիության կոպիտ ոտնահարում է եղել, և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դուր չի եկել նրա՝ «շարքային կադաստրի աշխատանքի հետ» հետ կապված համեմատությունը: Արթուր Դավթյանը կոչ է արել կոռեկտ լինել: Ռոբերտ Քոչարյանը…

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում երաշխավորել են Քոչարյանի ազատության համար՝ վճարելով 500.000-ական դրամ

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում երաշխավորել են Քոչարյանի ազատության համար՝ վճարելով 500.000-ական դրամ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատարանում երաշխավորել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։ Դատարանը տեղեկացրել է, որ երաշխավորողները 500.000 ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին. վճարման անդորրագրերը քիչ…

ՄԻԵԴ-ի վճռով՝ Հայաստանը Հյուսիսային պողոտայում սեփականազրկված քաղաքացուն կվճարի 140,000 եվրո

ՄԻԵԴ-ի վճռով՝ Հայաստանը Հյուսիսային պողոտայում սեփականազրկված քաղաքացուն կվճարի 140,000 եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Հայաստանը պարտավոր է իր քաղաքացուն վճարել մոտ €140,000: Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՄԻԵԴ-ը Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով ճանաչել է Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված ևս մեկ…

Ռոբերտ Քոչարյան. «$3․000․000-ի կաշառքի դրվագով մեղադրանք են առաջադրել, որ գույքս կալանքի տակ պահեն»

Ռոբերտ Քոչարյան. «$3․000․000-ի կաշառքի դրվագով մեղադրանք են առաջադրել, որ գույքս կալանքի տակ պահեն»

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին հայտարարել է, որ $3․000․000-ի կաշառքի դրվագով իրեն մեղադրանք է առաջադրվել «իր գույքը կալանքի տակ պահելու համար»: Քոչարյանը հիշեցրել է, որ գույքը կալանքի տակ է 2018թ-ի հուլիսից, երբ իրեն միայն սահմանադրական կարգի…

Ի նշան դժգոհության լրագրողները լքել են Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի դահլիճը

Ի նշան դժգոհության լրագրողները լքել են Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի դահլիճը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը մեկնարկել է։ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես է եկել պաշտպանական խմբից Արամ Օրբելյանը։ Տեխնիկական խնդիրների պատճառով փաստաբանի ձայնը լավ չէր լսվում։ Ի նշան դժգոհության լրագրողները լքել…

«Փողոցային առևտրով զբաղվող մարդկանց համար կկառուցվեն շարժական շուկաներ»․ Արթուր Մեսչյան

«Փողոցային առևտրով զբաղվող մարդկանց համար կկառուցվեն շարժական շուկաներ»․ Արթուր Մեսչյան

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է թեթև կառուցվածքով շարժական շուկաներ կառուցել՝ փողոցային առևտրով զբաղվող մարդկանց տրամադրելու համար: «Հիմա առևտրային որոշակի գոտիներ են մշակվում Երևանում, հենց երեկ էր առևտրի վարչության պետը եկել, և արդեն պիտի պատրաստվեն սեղանիկները շատ պարզ ծածկով և հավաքովի,…

Արդվինի հայկական եկեղեցու կողքին գյուղապետը զուգարանի շինարարություն է նախաձեռնել

Արդվինի հայկական եկեղեցու կողքին գյուղապետը զուգարանի շինարարություն է նախաձեռնել

Լրագրող և գրող Օրհան Յավուզը ardvinden.com կայքում ահազանգում է Արդվինի հայկական եկեղեցու պղծման մասին։ «Էրմենիհաբեր»-ը փոխանցում է նրա խոսքը. «2019թ․ մայիսի 12-ին մի ընկեր ինձ զանգահարեց ու տեղեկացրեց, որ Արդվինի կենտրոնական Համամլը (Դոլիսխան) գյուղում գտնվող 9-րդ դարի եկեղեցու շինության…