վա
Ահաբեկչություն է տեղի ունեցել Նոր Զելանդիայում. 40 մարդ է սպանվել մզկիթներում
Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել 2 մզկիթի վրա ուրբաթօրյա նամազի ժամանակ: Իշխանություններին հաջողվել է ձերբակալել 4 կասկածյալի, որոնց թվում մեկ կին կա: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտնել է 40 զոհվածի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Առնվազն 48 տուժած կա հիվանդանոցներում…
«Վատառողջ երեխաները և զինվորականները մեր երկրի զգայական գերառաջնային հարցերն են և հենց այդ հարցերը պետք է լուծվեն առաջնահերթ»․ Հայկ Բաբայան
«Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության» հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ, առաջին տիկին Աննա Հակոբյանը վերջերս եթերում հայտարարեց․ - Համարում եմ, որ մինչ այս պահը մենք վատ ենք աշխատել, որ չունենք գումար օրինակ…
Հայկ Մարությանն այցելել է բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված կնոջը
Ուշ երեկոյան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է ժամեր առաջ Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի հրմշտոցների արդյունքում տուժած կնոջը: Վերջինս հիվանդանոցում է, նրա վիճակը լավանում է: Ինչպես հայտնել էինք, վիրավորների թվում կան նաև ոստիկաններ, նրանցից մեկը ձախ կողերի շրջանում…
Ցուցարարին հարվածած ոստիկանը կազատվի աշխատանքից
ՀՀ Ոստիկանությունը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել․ «Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ…
Մահացած երկու զինվորները ֆուտբոլիստներ են եղել
Մարտի 12-ին սպանված գյումրեցի զինվորներ Համլետ Հրաչի Ավագյանն ու Կարեն Արտակի Կարապետյանը ֆուտբոլիստներ են եղել։ Այս մասին հայտնում է Գյումրիի «Շիրակ» ակումբի մամուլի ծառայությունը՝ ցավակցական ուղերձ հղելով։ ««Շիրակ» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը ցավակցում է Համլետ…
Մոսկվայում սպանել են հայ գործարարի
Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում սպանվել է հայ գործարար՝ 35-ամյա Գևորգ Թումանյանը: РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ մարդասպանը նրան սպասել է բնակելի շենքի մուտքում, իսկ մեքենայում նրան սպասել է հանցակիցը: Ի դեպ, Թումանյանը նոր էր կնոջ հետ տեղափոխվել այդ շենք՝ մշտական բնակության: Երբ սպանվածը մոտեցել է մուտքին, մարդասպանը…
Կենտրոնի թաղապետ. «Օպերայի սրճարանների բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցներն ուղղորդված են, այլ սրճարանները եկել, աշխատանք էին առաջարկում, որևէ մեկը չմոտեցավ»
Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ քաղաքապետարանը օրենքով սահմանված կարգով մեկ ամիս առաջ ծանուցել է Օպերայի հարակից տարածքների սրճարանատերերին, որ պետք է ապամոնտաժվեն: Նա ասել է, որ այդ ակցիայի մասնակիցներից շատերն ուղղորդված են: «Դուք սեփական աչքերով տեսաք,…
Մարդու իրավունքների պաշտպան․ «Օպերայի բակից բերման ենթարկվածները չեն կատարել ոստիկանի պահանջը»
Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանություն Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկվածների հարցով. իրականացվում է մշտադիտարկում: «Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկված 19 անձի իրավունքների երաշխավորման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանությունում:…
Երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում
Մարտի 14-ին, տեղական ժամանակով ժամը 09:51-ին 2.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիք գյուղում 2-3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժը գրանցվել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ…
Ամենա