
ԵՊՀ


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: Այս մասին քիչ առաջ տեղեկացրել է համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Համալսարանն այլ մանրամասներ չի հաղորդում:

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը
Երեկ ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը։ Դիմերեսին պատկերված է հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատվածը՝ (գտնվում է Երևանի պետական համալսարանի սրահում, քանդակագործ` Վահան Ղազարյան, ճարտարապետ` Լևոն Բալայան, ճարտարագետ` Սոս Մանուկյան)…

Կրթության նախարարը՝ Մայր բուհի 100-ամյակի առթիվ շնորհավորել է ԵՊՀ-ի դասախոսներին, գիտաշխատողներին, ուսանողներին և շրջանավարտներին
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ համալսարանականներ, Այսօր լրանում է Երևանի պետական համալսարանը հիմնադրելու որոշման 100 տարին։ Օրվա խորհուրդը մեզ բոլորիս հնարավորություն է տալիս գնահատելու անցած ուղին, իմաստավորելու արվածը և մտորելու անելիքների…

100 տարի առաջ` մայիսի 16֊ին անկախ Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց պետական Համալսարան հիմնելու վերաբերյալ
100 տարի առաջ՝ 1919թ-ին այս օրը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց պետական համալսարան կառուցելու մասին որոշումը։ Շնորհավորում ենք Երևանի պետական համալսարանի՝ Հայաստանի մայր բուհի 100-ամյակը։ Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում վերջին՝ Տաթևի համալսարանը փակվել էր XV դարում…

Լևոն Հովսեփյանը նշանակվել է ԵՊՀ գիտական քարտուղար
Արամ Սիմոնյանի հրամանով այսօր ԵՊՀ գիտական քարտուղար է նշանակվել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասիստենտ Լևոն Հովսեփյանը: Պատմական գիտությունների թեկնածու Լևոն Հովսեփյանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2003-2005թթ. սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի…

«ԵՊՀ ուսխորհրդի սենյակում ինձ հորդորում էին անդամագրվել ՀՀԿ-ին». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այլ տեղեր չգնամ: Անգամ անձամբ ինձ էին 2007թ-ին՝ ԵՊՀ ուսխորհրդի սենյակում, հորդորում անդամագրվել ՀՀԿ-ին, երբ նույն սենյակում վարչապետ Սերժ Սարգսյանի քարոզչական ակցիան էին նախապատրաստում: Իսկ…

ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են կիսամյակի վարձը վճարել 4 ամսում
ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են ուսվարձը վճարել հավասարաչափ 4 ամսվա ընթացքում: Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները և ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 56-րդ կետի 10-րդ ենթակետով՝ Արամ Սիմոնյանը ստորագրել…

ԵՊՀ ռեկտորն ընդդեմ Դավիթ Սանասարյանի դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ վկայակոչելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից էթիկայի նորմի խախտման փաստը: Հանձնաժողովը 2019թ. փետրվարի 26-ի որոշմամբ ԵՊՀ ռեկտորի դիմումի հիման վրա հարուցել է…

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Արհեստների և արվեստների կենտրոնոմ» կանցկացվեն հագուստի մոդելավորման, հելյունագործության և կարպետագործության անվճար դասընթացներ
Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը, համագործակցելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ, հրավիրում է Տավուշի մարզի գյուղական համայնքների 16-30 տարեկան երիտասարդներին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Արհեստների և արվեստների կենտրոնում» անվճար ուսանել հագուստի մոդելավորում, հելյունագործություն…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 3-ից

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը

«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայելու պայմանագիր է կնքել ավելի քան 240 զորակոչիկ
