քրեական
Դատարանը մերժել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կալանավորման դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, մերժել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը: Հիշեցնենք, որ Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:…
Գլխավոր դատախազը պահանջել է կալանավորել Քոչարյանին
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ քրեական դատարանում, ներկայացնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով բողոքի հիմքերը, զավեշտալի ու կրավորական է համարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կեցվածքը։ Գլխավոր դատախազը պահանջել է դատարանից…
Քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել ոստիկանություն
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին և 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության բարձրացման, ինչպես և հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու…
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հայտարարել է մինչև վաղը ժամը 09:15 նիստը հետաձգելու մասին: «Քանի որ մեղադրող կողմը նպատակահարմար է գտնում ամբողջական ներկայացնել դիրքորոշումը, և որպեսզի չընդհատվի, դատարանը որոշում է դատական նիստը հետաձգել»,- ասել է դատավորը:
ԱԱԾ-ն պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք է բացահայտել
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են,…
Մրգաստան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացումներ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք…
Հանքի շահագործման համար «Արևիկ» պարկում անտառային հողեր են ոչնչացվել
«Արևիկ» ազգային պարկի հատուկ նշանակության հողերը հատկացվել են Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, անտառային հողերի կատեգորիաների փոփոխությունների անվան տակ այնտեղ անտառներ են ոչնչացվել: Ստացված նյութերն ուղարկվել են…
Սարգիս Ավագյանի սպանության գործով հետախուզում է հայտարարվել մեկ անձի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած…
Հարուցվել է քրեական գործ՝ «Ուպրավլենի»-ի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մեկ անձի դանակահարության և ևս մեկ անձի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՔԿ-ից հայտնում են,…
Ամենա