վա
Հնդկական ավիաընկերության օդաչուները հրաժարվել են աշխատանքի գալ՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը
Հնդկաստանի խոշորագույն ավիափոխադրողներից մեկը՝ Jet Airways-ը, չեղարկել է դեկտեմբերի 2-ի և 3-ի համար ծրագրված չվերթներից 14-ը, քանի որ օդաչուներից շատերը հրաժարվել են աշխատանքի գալ, հայտնելով, որ իրենց շատ վատ են զգում, ու դա պայմանավորված է ամիսներ շարունակ աշխատավարձ չստանալու փաստով: Ընկերությունն…
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է
Այսօր ժամը 08:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ըստ հաղորդագրության, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է: Նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի…
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վայքի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և…
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը Հայաստանում անցկացնում է ՄԻԱՎ-ի, վիրուսային Բ և Ց հեպատիտների վերաբերյալ անվճար հետազոտություններ
Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս օրերին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը Հայաստանի տարբեր հատվածներում ՄԻԱՎ-ի, վիրուսային Բ և Ց հեպատիտների վերաբերյալ արագ, անվճար, անանուն հետազոտություններ է անցկացրել, որոնց արդյունքում հարյուրավոր մարդիկ իմացել են իրենց կարգավիճակի…
Մահացել է Ջորջ Բուշ-ավագը
94 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը։ Լուրը հաստատել է նախկին նախագահի ներկայացուցիչը։ Բուշ-ավագը մահացել է կնոջ՝ Բարբրա Պիրսի մահվանից կես տարի անց։ Ջորջ Գերբեր Ուոկեր Բուշը ծնվել է 1924թ-ի հունիսի 12-ին Մասաչուսեթսի Միլթոն քաղաքում:…
Դեկտեմբերի 2-ին տեղի կունենա համերգ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, դեկտեմբերի 2-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝…
«Կկառուցվի սոդայի, տեխնիկական աղի և ապակու գործարան»․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը ռուսական ընկերության հետ սոդայի, տեխնիկական աղի ու ապակու գործարան կառուցելու պայմանագիր կկնքի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Չարենցավան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար,…
Հայ մարմնամարզիկները 8 մեդալ են նվաճել Մոսկվայի միջազգային մրցաշարում
Հայ մարմնամարզիկները 8 մեդալ են նվաճել Օլիմպիական խաղերի չեմպիոն Լարիսա Լատինինային նվիրված միջազգային մրցաշարում, որը կայացել է Մոսկվայում: Հայաստանը ներկայացրել են Արթուր Դավթյան ու Արթուր Թովմասյանը: Դավթյանը 7 մեդալ է նվաճել. Նժույգթափերի, զուգափայտի վրա, հենցատկում ու ազատ վարժություններում…
ՊՆ. Որոշ կազմակերպությունների կողմից ՀՀ ԶՈւ զինանշանի օգտագործումն անթույլատրելի է
Վերջին շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ որոշ կազմակերպություններ, իրենց գործունեությունը ծավալելու ընթացքում, ձևաթղթերում, առանձին դեպքերում նաև գովազդում օգտագործում են ՀՀ զինված ուժերի զինանշանը, կամ զինանշանի նմանակված տարբերակը: Այդ մասին ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:…
Ամենա