ծառայություն

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը կալանավորվել է

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը կալանավորվել է

Հուլիսի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել և Բաբայանը կալանավորվել է, հայտնում…

Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Փաստաբան Երվանդ Վարոսյանի փոխանցմամբ՝ դատարանը քիչ առաջ որոշել է մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին: Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը միջնորդել էր կալանավորել Վարդանյանին, բայց, փաստաբանի փոխանցմամբ, քննիչ…

Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկը հետախուզվում է․ Նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել է ապօրինի զենք ու թմրանյութ

Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկը հետախուզվում է․ Նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել է ապօրինի զենք ու թմրանյութ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության, օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ…

Ալեքսանդր Սարգսյանը և որդին՝ Հայկ Սարգսյանը հեռացել են տնից ԱԱԾ-ի աշխատակիցների հետ

Ալեքսանդր Սարգսյանը և որդին՝ Հայկ Սարգսյանը հեռացել են տնից ԱԱԾ-ի աշխատակիցների հետ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու իր որդի Հայկ Սարգսյանը հուլիսի 4-ին գրեթե ողջ oրն իրենց տանն Ազգային անվտանգության ծառայության գործողությունից հետո հեռացել են ԱԱԾ աշխատակիցների հետ, հայտնում է «Ազատությունը»։ ԱԱԾ-ն պաշտոնապես չի մեկնաբանել գործողությունը։ Հուլիսի…

Ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող ընտանիքի միակ արու զավակը չի ծառայի

Ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող ընտանիքի միակ արու զավակը չի ծառայի

ՀՀ կառավարությունը հուլիսի 4-ի նիստում հավանության է արժանացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ…

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր Սարգսյանի տանը (տեսանյութ)

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր Սարգսյանի տանը (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին գործողություններ է իրականացնում Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի տանը: Նշենք, որ հունիսի 25-ին Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով, սակայն հետո ազատ էր արձակվել, քանի որ զենքն օրինական է եղել:

Ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը (տեսանյութ)

Ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել…

Բացահայտվել է ավելի քան 14 միլիոն դրամի յուրացման դեպք․ հարուցվել է քրգործ

Բացահայտվել է ավելի քան 14 միլիոն դրամի յուրացման դեպք․ հարուցվել է քրգործ

Ոստիկանությունը շուրջ 14 միլիոն 640 հազար դրամի յուրացման դեպք է բացահայտել։ Ըստ հաղորդագրության, հունիսի 28-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության…

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք առաջադրվեց

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք առաջադրվեց

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին ձերբակալված Նազիկ Ամիրյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: Բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ն. Ամիրյանը Մանվել…

Նիկոլ Փաշինյանը հաստատել է ԱԱԾ կանոնադրությունը և կառուցվածքը

Նիկոլ Փաշինյանը հաստատել է ԱԱԾ կանոնադրությունը և կառուցվածքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան` Հաստատել՝ 1) Հայաստանի…