վա

Ռուսաստանն ուզում է, որ Երևանն արգելի ամերիկացիներին մտնել իրենց իսկ կառուցած լաբորատորիաները

Ռուսաստանն ուզում է, որ Երևանն արգելի ամերիկացիներին մտնել իրենց իսկ կառուցած լաբորատորիաները

Մոսկվան բանակցում է Երևանի հետ մի փաստաթղթի շուրջ, որը կարգելի ՀՀ-ում գտնվող կենսաբանական ռեդեֆերենս-լաբորատորիաների օգտագործումը երրորդ երկրների կողմից։ Այս մասին է գրում ռուսաստանյան «Կոմերսանտը»։ «Եթե բանակցությունները հաջող ավարտ ունենան, ապա, օրինակ, ամերիկացի փորձագետները չեն…

Աճեմօղլուի այցը ՀՀ հնարավոր չէր մասնավոր խնդիրների պատճառով

Աճեմօղլուի այցը ՀՀ հնարավոր չէր մասնավոր խնդիրների պատճառով

Աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի այցը Հայաստան հնարավոր չի եղել մասնավոր խնդիրների պատճառով: Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխանցում է panarmenian.net-ը: Ըստ գրասենյակի, ՀՀ կառավարությունը մշտական կապի մեջ է Աճեմօղլուի հետ, և նա պատրաստակամություն է հայտնել…

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ կեղտաջրերը լցվում են Սյունիք գյուղի ոռոգման ջրանցք

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ կեղտաջրերը լցվում են Սյունիք գյուղի ոռոգման ջրանցք

ԷկոԼուրն ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Սյունիք գյուղից այն մասին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կեղտաջրերը լցվում են գյուղի ոռոգման ջրանցք: Ահազանգի տեքստում նշված է. «Սյունիք գյուղը Կապան և Քաջարան խոշոր համայնքների գյուղմթերքի հիմնական մատակարարն է: 2013-2014 թթ. ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր…

Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմը երկրորդ բրոնզե մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում: Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Վազգեն Թևանյանը 9:3 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբոս Ռախմոնովին: Նախօրեին ազատ…

Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն

Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն

Սեպտեմբերի 21-ին Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսությունը։ Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանի, դեսպանության անձնակազմի, մեքսիկահայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ ԱՄՆ-ից հատուկ ժամանած Սասուն վարդապետ Զմրուխտյանը օրհնել է հյուպատոսությունը։…

Bloomberg-ը Հայաստանը ներկայացրել է որպես զբոսաշրջության ոլորտում արագ տեմպերով աճող երկիր

Bloomberg-ը Հայաստանը ներկայացրել է որպես զբոսաշրջության ոլորտում արագ տեմպերով աճող երկիր

Հայաստանը Եվրոպայի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղությունների 10-յակում է: Այդ է վկայում Bloomberg միջազգային գործակալության Luxury Travel հավելվածի եվրոպացի զբոսաշրջիկների թվում առավել պահանջված ուղղությունների վարկանիշը, որը կազմվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2017թ-ի տվյալների…

Վարչապետի անձնական բարձր վարկանիշը և անմիջական մասնակցությունը քարոզարշավին կանխորոշեցին ավագանու ընտրությունների արդյունքները

Վարչապետի անձնական բարձր վարկանիշը և անմիջական մասնակցությունը քարոզարշավին կանխորոշեցին ավագանու ընտրությունների արդյունքները

ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հայրենակիցնե´ր, Համաժողովրդական շարժումով պայմանավորված ներքաղաքական նոր իրողություններն իրենց ազդեցությունը թողեցին Երևանի ավագանու ընտրությունների թե՛ քարոզարշավի…

Դատախազության հանձնարարությամբ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Դատախազության հանձնարարությամբ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Դատախազության հանձնարարությամբ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր: Այս առնչությամբ, դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «2018թ-ի սեպտեմբերի 24-ի ժամը 12։00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում ուսումնասիրվել է 23.09.2018թ. Երևանի ավագանու…

Իգոր Դոդոնին հեռացրել են Մոլդովայի նախագահի պարտականությունների կատարումից

Իգոր Դոդոնին հեռացրել են Մոլդովայի նախագահի պարտականությունների կատարումից

Մոլդովայի Սահմանադրական դատարանը Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է երկրի նախագահի պարտականությունների կատարումից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Արձանագրվում են հանգամանքները, որոնք արդարացնում են պաշտոնից նախագահի ժամանակավոր հրաժարականը՝ նախարարների նշանակումը մերժելու պատճառով,…

Դադիվանքի գյուղապետը հրաժարական է տվել

Դադիվանքի գյուղապետը հրաժարական է տվել

Արցախի Դադիվանք համայնքի ղեկավար Ալվարդ Օհանյանը պաշտոնից հրաժարական է տվել։ Դադիվանք են այցելել Շահումյանի շրջանի վարչակազմի ներկայացուցիչները և այդ լուրն առաջինը հայտնել գյուղացիներին։ Հիշեցնենք, որ դադիվանքցիները մի քանի օր բողոքի ակցիաներ են իրականացրել գյուղապետի հրաժարականի պահանջով, նշելով, որ…