
կորոնավիրուս


Մարտի 25-ին 659 վարորդ մեքենայով թույլատրվածից ավելի ուղևոր է տեղափոխել
Մարտի 25-ին 659 վարորդ անձնական տրանսպորտային միջոցներով տեղափոխել է թույլատրված քանակից ավելի ուղևոր, որոնք իջեցվել են մեքենաներից, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել նաև կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 6 վարորդի նկատմամբ,…

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 290 դեպք
Մարտի 26-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 290 դեպք, որոնցից 18-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 272 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 1440 թեստավորման դեպքում: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում` մնացե'ք տանը, սահմանափակե'ք շփումները,…

«Ո՞նց կարելի է այսքան չսիրել սեփական երեխաներին»․ Գնել Սանոսյան
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ախր, ո՞նց... Ախր ո՞նց կարելի է այս օրերին մեծաթիվ մարդկանցով ծնունդ նշել, եթե դա օրեր անց կարող է ՄԱՀՎԱՆ պատճառ դառնալ, ո՞նց... Այսօր ականատես եղա մի «ԱՆՆՈՐՄԱԼ» երևույթի. Սևանի մայրուղու հայտնի «Գայի պոստում»,…

Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
Ուկրաինայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով արտակարդ դրություն է սահմանել և երկարացրել կարանտինը մինչև ապրիլի 24-ը։ Որոշումը կայացվել է կառավարության մարտի 25-ի նիստում։ Պանդեմիայի պատճառով Ուկրաինայում մարտի 17-ից մինչև ապրիլի 3-ը կարանտին է գործում։ Փակ են առևտրի կենտրոնները,…

Արհեստական շնչառական 42 սարք կա, 1-ն է օգտագործվում միայն․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հիվանդանոցներում համապատասխան քանակի մահճակալների և թթվածնային սարքերի առկայությանն ասել է, որ այս պահին առանձնացված արհեստական շնչառական 42 սարք կա, որոնցից օգտագործվում է միայն մեկը։ Նա հավելել է, որ 7 սարքի գնումն…

Կորոնավիրուսից բուժվածներն արդեն 18-ն են․ ԱՆ
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է․ «ՀՀ-ում կորոնավիրուսից ևս երկու բուժված պացիենտ կա՝ կրկնակի բացասական թեստով։ Բուժվածների թիվը հասել է 18-ի»։

Արտակարգ դրության ընթացքում լույսը, ջուրն ու գազը չեն անջատի․ ՀԾԿՀ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։ Դա նշանակում է, որ մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների…

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքները մարտի 27-ից չեն գործի
Մարտի 27-ից չեղարկվում են ժամը 9:15-ին Երևանի երկաթուղային կայարանից և 17:55-ին Գյումրու կայարանից մեկնող №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթները: Դա պայմանավորված է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղևորահոսքի կրճատմամբ։…

«Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ: Բայց այս ցուցանիշներն այսօր ընդամենը արձանագրում ենք որպես ապացույց մեր քաղաքականության մրցունակության եւ արդարացվածության: Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք եւ կորոնավիրուսային…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Մայիսյան հաղթանակների կենդանի հերոսները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան

Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը
