վա
Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Ապրիլի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 571 դեպք, որոնցից 31-ն` առողջացած, 3-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 537 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 2704 թեստավորման դեպքում: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում` մնացե'ք տանը, սահմանափակե'ք…
Մոսկվա-Երևան թռիչքները չեղարկվել են
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նախապես ծրագրված թռիչքները Մոսկվայի օդանավակայաններից դեպի Երևան չեղարկվել են։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։ Խոսքը մարտի 31-ից մինչև ապրիլի 3-ը կայանալիք թռիչքների մասին է։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների հետ…
Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է բիզնեսի մասին խորհրդատվական վեբինարների շարք
Էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, նախաձեռնել է գործարարների համար հատուկ մշակված խորհրդատավական վեբինարների շարք: Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն` Հայաստանի առաջատար բիզնես խորհրդատուները կներկայացնեն…
Կորոնավիրուսով վարակվածներին ու մեկուսացվածներին հեռախոսով տեղորոշելու նախագիծն ընդունվել է
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ արտահերթ նիստում ընդունել է Կառավարության առաջարկած օրինագծերի փաթեթը, որով նախատեսում է կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացվածների տեղաշարժի մասին տեղեկատվության ստացում՝ հեռախոսների միջոցով։ Քվեարկության է դրվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»…
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, անհրաժեշտության դեպքում, կծառայի որպես մեկուսացման վայր
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։ Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների…
«Միայն «մենք» չենք կարող կոտրել կորոնավիրուսի տարածման այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»: Կից նկարներում մեր և տարբեր երկրների կորերն են, որոնք ցույց են տալիս կորոնավիրուսով վարակի դեպքերի կրկնապատկման արագությունը:…
Կորոնավիրուսով հիվանդացության մահվան դեպքում դիահերձումը կարգելվի
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսով հիվանդացության մահերի դեպքերում արգելել դիահերձումը: Նախագծի հիմնական զեկուցող առողջապահության…
Կորոնավիրուսի հաստատված դեպքերն ըստ տարածաշրջանների
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը՝ ըստ Երևանի և մարզերի: Ըստ նախարարության՝ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը: Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված…
Հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի և զինծառայողներին հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2020թ-ի մարտի 30-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, հակառակորդի մի խումբ զինծառայողներ ազգային և կրոնական ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ…
Ամենա