Հասարակություն
Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Վարդենյաց լեռնանցքում…
Այսօր կեսօրին սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքով
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Դեկտեմբերի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի…
Ջրանջատումներ են սպասվում Գ․ Լուսավորիչ և Խորենացի փողոցներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև 18։00-ն կդադարեցվի Գ. Լուսավորիչ 4/2, Խորենացի 24/1, 24/2 հասցեների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը…
Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16։00 - Աթոյան անցուղու 11, 13, 15, 15, 19, 21, Դիմիտրով…
Խոշտանգումները կանխելու համար ոստիկանությունում տեսախցիկներ կդրվեն
3 տարվա ընթացքում ոստիկանության բաժինների մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների համար օգտագործվող սենյակները կապահովվեն տեսախցիկներով։ Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ի նիստում ընդունել է ոստիկանության ներկայացրած նախագիծ, որով նախատեսվում է կանխել խոշտանգումները ոստիկանության բաժիններում։ Ոստիկանության…
FAF-ի՝ Ֆինլանդիայում ձերբակալված անդամ Երվանդ Իսմայիլյանն ազատ է արձակվել
«Առաջին հայկական ճակատ» (FAF) ուլտրասի անդամ Երվանդ Իսմայիլյանը, ով ձերբակալվել էր Ֆինլանդիա-Հայաստան խաղում ճայթուկ նետելու համար, արդարացվել է Ֆինլանդիայի դատարանի կողմից: Այս մասին հաղորդում է FAF-ի ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ 1-2 օրվա ընթացքում Իսմայիլյանը վերադառնալու է Հայաստան:…
Օտար երկրում հարկ վճարողի մասին տեղեկատվություն ստանալն արդեն հասանելի է
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն այսօր խորհրդարանում ասել է․ «Կոնվենցիան հարկային մարմինների միջև փոխադարձ վարչական օգնության 3 հիմնական ուղղություններ է պարունակում»։ Նշենք, որ խորհրդարանն այսօր արտահերթ կարգով քննարկում է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին…
Անցնող 2 տարում պետական հաստատություններում առանց աշխատելու վարձատրման ենթակա 543 անձ է հայտնաբերվել․ ՀՀ Գլխավոր դատախազություն
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ընդհանուր առմամբ ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կամ մասնակցությամբ կազմակերպություններում աշխատանքային…
Ընկերության տնօրենը պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ապօրինություներ է իրականացրել
Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է իրացնելու նպատակով իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման դեպք: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող ՍՊ…
2020թ-ի վերջին Երևանը կունենա իր Մնջախաղի թատրոնի շենքը
Երևանի Գևորգ Քոչար 21 հասցեում /Դրամատիկական թատրոնի հարևանությամբ/ մեկնարկել են Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ասաց, որ բոլոր փաստաթղթերը կարգավորված են, հատկացումները հաստատված…
Կառավարությունը որոշեց լուծարել «Գյումրու տուն-ինտերնատը»
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց լուծարել «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը որոշման ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում…
Բացառապես էլեկտրական շարժիչով մեքենայի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափը գործող 10%-ի փոխարեն դառնալու է 15%․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ այն մասին, թե ինչպես կփոխվի բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծումը 2020թ. հունվարի 1-ից հետո` Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրելիս: Մասնավորապես` բացառապես էլեկտրական շարժիչով մեքենայի…
Առաջիկա օրերին Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ
Դեկտեմբերի 13-ի թույլ ցիկլոնին կհաջորդի արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը, որի հետևանքով Տավուշում և Սյունիքում օդի ջերմաստիճանը կհասնի +18...+20 աստիճանի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը: «Դեկտեմբերի 13-ին ընդամենը…
Կփակվի Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքի դպրոցը
Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքի դպրոցը միացավ Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցին։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ Գեղաքարում սովորում է երկու աշակերտ: Ուսուցիչների, վարչական և սպասարկման…
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը կքննի դատավոր Լուսինե Աբգարյանը
ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։ Դեկտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի…
ՀՊՏՀ նախկին ռեկտորը դատի է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դատի է տվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Հայրապետյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ամիսներ առաջ իր գիտական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին հրամանը, ինչպես…
Բացահայտվել են պաշտոնական կեղծ փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր
Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է առևտրային կամ այլ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն ուրիշ անձանց օգտին օգտագործելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր: Ձեռք…
Հատուկ քննչական ծառայությունը երրորդ անգամ Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացրել է նոր դրվագներով և երրորդ անգամ նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գործով երկու դատական նիստ է նշանակվել՝ հոկտեմբերի 10-ին և 11-ին, որոնք…
Այսօր տեղումներ չեն սպասվում
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում…
Ամենա