
Հասարակություն


Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 - Նորք-Մարաշ՝ Նորքի Այգիներ փ. 180, 243, 247 սեփական…

Վերին Լարսով բեռնատարները կարող են անցնել 10:00-13:00
«Վերին Լարսի» անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժամը 10:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Ըստ դեսպանությանը տրամադրված տեղեկատվության՝ դա պայմանավորված է ընթացող շինաշխատանքներով…

«Ամուլսարի փորձաքննությունում խնդրահարույց կետեր կան»․ Վարազդատ Կարապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է․ «Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում հանքի շահագործումը թույլատրելի չէ։ Ամուլսարի գործով…

ԱԺ դարպասները փակել են Ամուլսարի ակտիվիստների առջև
Բաղրամյան 26-ի դիմաց Ամուլսարի շահագործման դեմ ակցիայի մի խումբ մասնակիցներ, բնապահպաններ ցանկացել են մտնել Ազգային ժողով, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Ցուցարարները հայտարարել են, որ մտադիր են քննարկում անցկացնել Ամուլսարի թեմայով: ԱԺ-ի դարպասները փակել են Ամուլսարի ակտիվիստների դիմաց: Ոստիկանների…

Գագիկ Սուրենյան. «Արարատյան դաշտում ու Երևանում +38...+40 կլինի»
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում։ Գրեթե ողջ շաբաթ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +38․․․+39, առանձին հատվածներում մինչև +40 աստիճանի սահմաններում»,…

Բաղրամյան 26-ի մոտ Ամուլսարը չշահագործելու կողմնակիցներին աջակցող ակցիա է ընթանում
Բաղրամյան 26-ում այս պահին վարչապետի նախաձեռնությամբ Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննարկում է ընթանում, որին մասնակցում են Ջերմուկ համայնքի ղեկավարը, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների, հյուրանոցների տերեր, բնապահպաններ: Շենքի մոտ բողոքի ակցիա են իրականցնում Ամուլսարի…

Ստեփանավանում ծառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել 16 անձի
«Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանվանի անտառտնտեսության» մասնաճյուղում առերևույթ կատարված ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2016-2018թթ. ընթացքում նույն անտառտնտեսության մասնաճյուղի Ստեփանավանի…

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար
Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին օգոստոսի 20-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ ՀՀ տարածքային կառավարման և…

Ջերմուկի բնակիչներն այսօր ավտոերթով գալու են Երևան
Ջերմուկի բնակիչները օգոստոսի 19-ին ավտոերթով շարժվելու են Երևան: Այդ մասին ասվում է նրանց տարածած հայտարարության մեջ: «Ամուլսարի հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների…

Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կդադարեցվի Սիսիան քաղաքի Գետափ թաղամասի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 19-ին ժամը 10։00-ից մինչև օգոստոսի 20-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի՝ Գետափ թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը…

Երևանում և 8 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 - Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տները, Կռիլովի փ. 1-52…

«Լիդիան Արմենիայի» բողոքով խուլիգանության և ինքնիրավչության դեպքով քրեական գործ կա
«Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ: 2019թ-ի օգոստոսի 14-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի դատախազությունում որոշում է կայացվել խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի…

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է «Սևան» ազգային պարկի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետի կողմից կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ, վերջինս ձերբակալվել է: Քննությամբ…

Պետությունը կվճարի տուն-ինտերնատներում ապրող մոտ 30 հոգու տան վարձը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության նախագիծ է մշակել։ Նշվում է, որ համակարգի ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում խնամվողների մեջ կան անձինք, ովքեր ցանկանում են և ի վիճակի են աշխատելու, սակայն տուն-ինտերնատի կանոնադրությունն…

Բացահայտվել են ապօրինի ծառահատման դեպքեր
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Օգոստոսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Տավուշի և Լոռու մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներից կազմված մոտ 50 ոստիկանական խմբեր, Տավուշի մարզի տարբեր համայնքների փայտամշակման…

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ադրբեջանական կողմում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել օրերս ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին, այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Գրում է «Ազատություն»-ը «Այս պահին շարունակվում…

Կանխվել է Իրանից Հայաստան «մեթամֆետամին», «հերոին» և «մեթադոն» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածների տեղափոխման փորձը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Ագարակ» պետական սահմանային անցակետում…

Գորիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում մի քանի ժամ հեռարձակում չի լինելու
Գորիսի տարածաշրջանի Կատարի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 16-19-ը ներառյալ, առավոտյան ժամը 10։00-16։00-ն, Գորիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները կանջատվեն։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը՝ «Ջնդին»

ՀՀ ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարը դարձել է ուժային եռամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն

Քրեական հեղինակություն համարվող Շալիկո Մանուչարյանը՝ «Շալոն» տուժող է ճանաչվել

ՀՀ վարչապետի աշխատակազմը հրավիրում է աշխատանքի
