Հասարակություն
«Սեքյուրիթի Դրիմի» հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը կալանավորվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Ըստ աղբյուրի, վերջինիս ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել՝…
Այսօր՝ ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված սպասվում է արևոտ օր
Հանրապետության տարածքում օգոստոսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում օգոստոսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի որոշ փողոցների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 16-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Սասունցի Դավիթ փողոցի 40-70 համարների, Աթոյան, Բելինսկի, Սուվորով, Լորիս Մելիքով, Չեռնիշևսկի փողոցների…
Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 - Նորքի 5, 7, 9 փողոցների սեփական տները, Գ.Հովսեփյան…
Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման և խաչմերուկի անցանելիության բարձրացման նպատակով 2019 թվականի օգոստոսի 16-ից Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Հաշվի առնելով այն հանգամանքը,…
Մահացել է կոմպոզիտոր և դաշնակահար Արմեն Մերաբովը
44 տարեկանում մահացել է կոմպոզիտոր, տաղանդավոր դաշնակահար Արմեն Մերաբովը՝ ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը։ Վաղ առավոտից Մերաբովների ընտանիքի ընկերներն ու երկրպագուները ցավակցություններ են հայտնում Արմեն Մերաբովի մահվան կապակցությամբ։ Երաժիշտի մահվան պատճառը հայտնի չէ։ 1998թ-ին…
«Թեղուտի» հանքի պատվարի ուսումնասիրման նպատակով պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ «Թեղուտի» հանքի պատվարի ուսումնասիրման նպատակով պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ. աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերից։ Փորձաքննության ամբողջ ընթացքը գտնվելու է նրանց անմիջական վերահսկողության…
ԱԱԾ-ն կաշառքի դիմաց զինվորական ծառայությունից խուսափելու դեպք է բացահայտել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք: Ձեռք բերված նախնական…
Հաշմանդամություն ունեցող անձանց լրացուցիչ 1253 աջակցող սարք կտրամադրվի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխում է իրականացրել իր բյուջեում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացուցիչ աջակցող սարքերի ձեռքբերման նպատակով։ Լրացուցիչ 1253 աջակցող սարք կտրամադրվի: Խոսքը հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների,…
Վարչապետի գլխավոր խորհրդականներն ազատվել են պաշտոնից
Արսեն Գասպարյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը՝ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով: Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Արամ Ղարիբյանը վարչապետի գլխավոր…
Գրիգորի Սահակյանն առաջադրել է իր թեկնածությունը Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
ԼՂՀ ՊԲ հրետանային զորամասերից մեկի նախկին հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ իր թեկնածությունն է առաջադրել սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին. «Սիրելի հայրենակիցներ, Պաշտպանության Բանակի շարքերում, 27 տարի ծառայելուց հետո, որոշում…
«Սասնա Ծռեր»․ Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է
«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել. «Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեղափոխությունը ձախողում և նրա արժեքներին ու նպատակներին դավաճանում է նաև սոցիալ-տնտեսական ոլորտում: Ազգադավ և ոճրագործ…
ՔԿ նախագահ. «Լիդիանի» քրհետապնդման հիմքեր չկան, պատրաստ են մեղմման 15 միջոց կիրառել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական հետապնդման հիմքեր չկան: «Ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրել, որ 1 տարուց ավելի քննվող քրեական գործով, որը հարուցված է եղել Քրեական…
ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացվում ի պաշտպանություն Ամուլսարի
ՀՀ կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա է ընթանում ի պաշտպանություն Ամուլսարի։ Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD)…
Վրաստանի ՖՆ ՊԵԿ-ը հորդորում է սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով
Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ից կմեկնարկեն Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքները։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով…
2016թ-ին կարմիր գծերը սպասարկող ընկերության 713 մլն դրամի պարտքը Երևանի բյուջեից մարելու հարցով քրեական գործ է հարուցվել
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթացքում չարաշահումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից Երևան քաղաքի դատախազությունում ստացված տվյալների ուսումնասիրության արդյունքում դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության…
Արմեն Աշոտյանի վարորդը ձերբակալվել է խոշոր չափի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով
Հատուկ քննչական ծառայությունը առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալել է կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նախկին վարորդ Արամ Բարսեղյանին։ Այս մասին գրում է «ՊանԱրմենիան-ը։ Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ…
Հայկական բնապահանական ճակատը այսօր շտապ հրավիրում է կառավարության շենքի մոտ՝ Ամուլսարի հարցով
Հայկական բնապահանական ճակատը այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 10։30-ին շտապ հրավիրում է կառավարության շենքի մոտ՝ Ամուլսարի հարցով։ Էլարդ լիբանանյան ընկերությունը ՀՀ Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի (ՇՄԱԳ, ԲՍԱԳ) ուսումնասիրության արդյունքները, որոնք օգոստոսի 14-ի երեկոյան հանրայնացվեցին։…
Այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ամենա