Լրահոս
Հայաստանի նախկին վարչապետն առաջադրվել է «Զառուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդի անդամի թեկնածու
Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջադրվել է ռուսական «Զառուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի անդամի թեկնածու: Տնօրենների խորհրդի անդամ է առաջադրվել նաև Ռուսաստանի էներգետիկայի առաջին փոխնախարար Ալեքսեյ Տեկսլերը: Ընդհանուր հաշվով՝ առաջադրվել է 7 թեկնածու: Նրանց թվում են…
ՀՀ Նախագահը հրավիրել է Գերմանիայի նախագահին պաշտոնական այց կատարել Հայաստան
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայրում՝ Բելվյու ամրոցում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և տիկին Էլկե Բյուդենբենդերը նախագահ Արմեն Սարգսյանին ու տիկին…
«Եթե իսլամի բանակն է, ինչու են քրիստոնյաները ծառայում». Փայլանի հարցը՝ թուրք նախարարին
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցադրումներ է ուղղել Պաշտպանության նախարարին կապված իսլամական բանակ անվանելու հետ։ Կարո Փայլանը իր հարցադրման մեջ նշել է, որ եթե Թուրքիայի բանակը իսլամական բանակ է, ապա ինչու են բանակ գնում քրիստոնյաները, հրեաները և այլ կրոնների ներկայացուցիչներ։…
«Բոլոր նախադրյալները կան պնդելու, որ մենք մյուս տարի սկսելու ենք վիրուսային հեպատիտ Ց հիվանդության բուժման ազգային ծրագիր»․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում վիրուսային հեպատիտ Ց հիվանդության բուժման ազգային ծրագրի մասին գրառում է կատարել․ «Բոլոր նախադրյալները կան պնդելու, որ մենք մյուս տարի սկսելու ենք վիրուսային հեպատիտ Ց հիվանդության բուժման ազգային ծրագիր՝ պետական բյուջեի միջոցների…
Դեկտեմբերի առաջին օրերին հնարավոր են ձյան տեղումներ
Հայաստանում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:…
Ազատամուտի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել համայնքի ավագանու անդամը
Նոյեմբերի 28-ից Տավուշի մարզի Ազատամուտ համայնքը ժամանակավորապես կղեկավարի համայնքի ավագանու անդամ Վահագն Ալավերդյանը: Տավուշի մարզային դատախազը հոկտեմբերի 5-ին իր վարույթում քննվող քրեական գործում Ազատամուտի արդեն նախկին ղեկավար Ժորա Մարտիրոսյանին ներգրավել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ ընտրվել է…
Էրդողանի հրահանգով արտերկրում կազմակերպվելու են Արա Գյուլերի լուսանկարների ցուցադրություններ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է արտերկրում կազմակերպել աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ստեղծագործությունների ցուցադրություններ: Ցուցադրություններ են կազմակերպվելու ԱՄՆ-ի, Գերմանիայի, Անգլիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի հայտնի ցուցասրահներում: Նշվում է, որ այս պահին տեղի…
«Իմ քայլից» Երևանի ավագանու անդամ Արամ Մանուկյանը հրաժարվել է մանդատից
Երևանի ավագանու անդամ Արամ Մանուկյանը հրաժարվել է մանդատից: Նա «Իմ քայլը» դաշինքից է: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 27-ի Երևանի ավագանու արտահերթ նիստում: Արամ Մանուկյանի տեղն ավագանիում կզբաղեցնի «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակից հաջորդ թեկնածու…
Սահմանային ուժեղացված հսկողություն է իրականացվում ներկրվող ձվի նկատմամբ
Օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը կանխելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 27-ից խստացրել է սահմանային պետական վերասկողությունը: Սահմանափակումը գործում է երրորդ երկրներից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն…
Ամենա