Լրահոս
Երևանում մարտի 8-ին տեղի է ունեցել «20-րդ դարի ականավոր հայ կանայք ճանաչիր քո պատմությունը» խորագիրը կրող ցուցահանդես-ֆլեշ մոբ
Յուրաքանչյուր տարի մարտի 8-ը նշվում է որպես կանանց միջազգային օր: Կանանց միջազգային օրը սկզբնապես կոչվել է Աշխատավոր կանանց միջազգային օր։ Կանանց միջազգային օրն արտահայտում է կանանց իրավունքների համար շարժումը։ 1909թ-ի փետրվարի 28-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը Նյու Յորքում կազմակերպեց «կանանց…
Դատախազությունը դիմել է Շրջակա միջավայրի նախարարությանը «Սևան ազգային պարկ»-ի տարածքում զավթված հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունների հետագա տնօրինման և կառուցապատողի իրավունքը դադարեցնելու պահանջով դատարան դիմելու հարցով
Քրեական գործի քննության շրջանակներում պարզվել է, որ ՀՀ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10526 քմ հողամասը զավթվել է, և 2015թ., առանց սահմանված կարգով կառուցապատման իրավունքի տրամադրման, հիշյալ հողամասում…
Հեռուստատեսային հեռարձակման ցանցում պրոֆիլակտիկ աշխատանքներ կլինեն
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 01։00-07։00-ը թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է ինքնուրույն շնչել
Գյումրիում դաժանաբար ծեծված 13-ամյա աղջիկն սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը: «Վիճակը շարունակում է մնալ ծանր։ Դեռ անգիտակից է։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները…
«Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել»․ Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ սրտի վիրահատության կարիք ունեցող փոքրիկ Անգելինայի վիրահատությունը հաջող է անցել։ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց՝ շնորհիվ Նորք-Մարաշ ԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և…
Նիկոլ Փաշինյանն այցելել է բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին այցելելու մասին․ «Այսօր այցելեցի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։ Շատերս ենք ցավում այս աղջնակի եւ նրա սպանված մայրիկի…
«Կադրերի սակավությունը կբերի անձի պաշտամունքի». Արմեն Մովսիսյան
Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմացա՝ վարչապետը մարդու ինքնասպանության փորձ է կանխել։ Ակամա մոտս հարց է առաջանում, բուկլետ բաժանել, դեռատի աղջնակին ժողովրդավարություն բացատրել՝ որպես պատասխան ստանալ երեսին շպրտված բուկլետի կտորները, փրկարար լինել, համատեղության կարգով…
Նոր նախագծով՝ Ադրբեջանից բռնագաղթածներին բնակարանների վկայագրեր կտրամադրեն նաև քաղաքացիության ձեռքբերման փուլում
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման մի նախագիծ, որով առաջարկվում է բնակարանների գնման վկայագրերի տրամադրում իրականացնել նաև Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում: 2019թ-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի…
Այսօր տեղումներ չեն սպասվում
Հանրապետության տարածքում մարտի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 9-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ամենա