
Լրահոս


Այսօր Սումգայիթում հայկական ջարդերի զոհերի հիշատակի օրն է
Փետրվարի 28-ին համայն հայությունը հարգում է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988թ-ին հայերի ջարդերի զոհերի հիշատակը: 1988թ-ի փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը զանգվածային դաժան սպանությունների և խոշտանգումների ենթարկվեց: Փետրվարի 26-ին Սումգայիթի կենտրոնական հրապարակում սկսված հակահայկական…

«Ադրբեջանի հետ լարվածությունն ավելի է մտերմացնում Հայաստանին ու Վրաստանին». Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնական այցով Երևանում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա, ի դեպ, ժամանակին զբաղեցնելով Վրաստանի վարչապետի պաշտոնը, այդ կարգավիճակում արդեն եղել է Հայաստանում։ Իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց…
Գրքի շնորհանդես՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում
Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյա հոբելյանի շրջանակում թարգմանաբար Թումանյանին աշխարհին ներկայացնելու ընթացքը շարունակվում է: Արդեն մեր սեղանին են երկու գրքեր՝ թարգմանված գերմաներեն: Գրքերից առաջինը Թումանյանի հեքիաթների ժողովածուն է, որի թարգմանության նախաձեռնությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության…

«Օղակաձև զբոսայգում հանրային սքեյթ-պարկ կունենանք». Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օղակաձև զբոսայգում՝ Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ, արդեն այս տարվա կեսերին հանրային սքեյթ-պարկ կունենանք: Այգին քաղաքին է նվիրաբերում Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը»:

«Իրաքյան Քրդստանը մարտի 1-ից կփակի «Սեմալկա» ցամաքային սահմանային անցակետը». Կարեն Հովհաննիսյան
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրաքյան Քրդստանի կառավարությունը որոշում կայացրեց մարտի 1-ից փակել «Սեմալկա» ցամաքային սահմանային անցակետը, որը Իրաքյան Քրդստանին կապում է Սիրիայի հետ: Չնայած այն բանին, որ պաշտոնապես չի գրանցվել վիրուսակիր սիրիական…

Հայաստանում Չինաստանի և Իտալիայի դեսպանները ՀՀ ԱԳՆ-ում ներկայացրել են կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը
Փետրվարի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ (նախարարի պաշտոնակատար) Ավետ Ադոնցը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և…

«Կոչ եմ անում չհավատալ մտացածին լուրերին և հետևել պաշտոնական լրահոսին»․ Ա․ Թորոսյանը՝ կորոնավիրուսի հետ կապված կեղծ լուրերի մասին
Երեկ լուրեր էին տարածվել Հայաստանում կորոնավրուսի առկայության և այդ վիրուսով վարակված անձանց առկայության մասին։ Այս առիթով ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում շտապ հայտարարություն է տարածել՝ այդ լուրերն անվանելով կեղծ։ «Այսօր միանգամից 2 կեղծ լուր շրջանառվեց հավանական…

Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան,…

Երևանում և 9 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Զավարյան փ. 163-179 սեփական տները, Նար-Դոսի փ. 110-133…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Լեզվի կոմիտեն հորդորակ է տարածել «Չ» ածանցով բայերի մասին

«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայելու պայմանագիր է կնքել ավելի քան 240 զորակոչիկ

«Մայր Հայաստանի» բնորդուհին պատմում է, թե ինչպես «կանգնեց բարձունքին ու նայեց բոլորին»
